Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Բնակարանային հիփոթեքային վարկեր լողացող տոկոսադրույքով

Վարկի տրամադրման նպատակը

Առաջնային կամ երկրորդային շուկայից բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի/բնակելի տան ձեռքբերման/վերանորոգման կամ բնակելի տան կառուցապատման նպատակով:

Ովքեր կարող են դիմել

18 - 63 տարեկան ֆիզիկական անձիք։

Վարկառուի տարիքի և վարկի տրամադրման ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 63 տարին  կամ առկա է նշված պայմանին բավարարող համավարկառու

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

Վարկավորման գումար

Ձեռքբերում, կառուցապատում

2,000,000 - 80,000,000 ՀՀ դրամ

Վերանորոգում

1,000,000 - 10,000,000 ՀՀ դրամ

Վարկի մարման ժամկետը

6.  

Ձեռքբերում, կառուցապատում

ՀՀ դրամ

60 - 240 ամիս

Վերանորոգում

60 - 84 ամիս

Տոկոսադրույքի տեսակ

Լողացող տոկոսադրույք, որը հավասար է հաստատուն և փոփոխուն բաղադրիչների հանրագումարին։

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմեր

±4.0%

Տարեկան անվանական տոկոսադրույքներ [1]

Անշարժ գույք ձեռք բերում, Կառուցապատում

Փաստացի

ՀՀ դրամ

Սկսած 13.2%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 4.2%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը 18․39%

Վերանորոգում

Փաստացի

ՀՀ դրամ

Սկսած 14.2%-ից  (հաստատուն բաղադրիչ` սկսած 5.2%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը 19․63%

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Անվանական տոկոսադրույք + 0.2%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 36 ամիս (Վերանորոգման վարկերի դեպքում՝ 12 ամիս) ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքն այն անվանական տոկոսադրույքն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` ՏԼ=ՏՀ+ՏՓ, որտեղ՝

        ՏԼ-Լողացող տոկոսադրույք,

        ՏՀ- Հաստատուն բաղադրիչ,

        ՏՓ-Փոփոխուն բաղադրիչ:

Բանկը տարին երկու անգամ փոփոխում է լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը (ՏՓ) և այդ մասին տեղեկատվությունը ոչ ուշ, քան  յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը հրապարակում է Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը (ՏՓ), կախված վարկի արժույթից, որոշվում է հետևյալ շուկայական տոկոսադրույքների միջոցով`

  • ՀՀ դրամով հիմնական`

փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում 6 ամիս ժամկետայնությամբ ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունը: ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները (եկամտաբերության կոր)` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/fmofinancialmarkets.aspx:

Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:

Եթե վերոնշյալ ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա տոկոսադրույքը հաջորդ ժամանակահատվածի համար սահմանվում է՝ հիմք ընդունելով Բանկի կողմից սահմանվող երկրորդային ցուցանիշը:

  • ՀՀ դրամով երկրորդային՝

փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջ ավանդների) ներգրավված ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները: Ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջ ավանդներ) ներգրավված ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx:

Երկրորդային փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: 

  • ԱՄՆ դոլարով հիմնական՝

փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույքը (CME Term SOFR USD 6 Month): ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում TSFR6M հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:

Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:

  • ԱՄՆ դոլարով երկրորդային՝

փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդների տոկոսադրույքները: Ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx:

Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Եթե վերոնշյալ ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա տոկոսադրույքը հաջորդ ժամանակահատվածի համար սահմանվում է՝ հիմք ընդունելով Բանկի կողմից սահմանվող երկրորդային ցուցանիշը:

  • Եվրոյով հիմնական՝

փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում Եվրոյով 6 ամիս ժամկետայնությամբ Եվրոպական Միջբանկային Առաջարկի տոկոսադրույքը (EMMI EURIBOR 6 Month): Եվրոյով 6 ամիս ժամկետայնությամբ Եվրոպական Միջբանկային Առաջարկի տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում EUR006M հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:

Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը ներառյալ ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:

  • Եվրոյով երկրորդային՝

փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում Գերմանիայի եվրոյով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության տոկոսադրույքը: Գերմանիայի եվրոյով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում YCGT0016 հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:

Առաջնայինից երկրորդային փոփոխուն բաղադրիչի անցնելու դեպքում կարող է կիրառվել ճշգրտման գործակից:

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տույժ

Չի կիրառվում

Անցյալ և ներկա փոփոխական բաղադրիչների արժեքները

Ամսաթիվ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

15/07/2019

6.0%

0.5%

0.0%

15/01/2020

6.0%

0.5%

0.0%

15/07/2020

6.0%

0.5%

0.0%

15/01/2021

6.0%

0.5%

0.0%

15/07/2021

7.0%

0.5%

0.0%

15/12/2021

8.0%

0.5%

0.0%

01/08/2022

9.0%

1.0%

0.0%

01/02/2023

9.0%

1.0%

0.0%

01/08/2023

9.0%

1.0%

0.0%

Վարկային պայմանագրով ամրագրված վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝  օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար`  օրական 0.1%:

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Ձեռք բերվող, վերանորոգվող անշարժ գույք, այլ անշարժ գույք: Կառուցապատման դեպքում հողամասը, որտեղ կառուցվում է անշարժ գույքը, կառուցվող անշարժ գույքը:

Որպես  վարկի ապահովման միջոց կարող է հանդիսանալ նաև անշարժ գույքի գնման իրավունքը, ինչպես նաև կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված գումարները:

Վարկ/գրավ հարաբերակցությունը

Առաջնային շուկայից (կառուցապատողից) ձեռք բերում [2]

Գնահատված արժեքի մինչև 90%[3]

Երկրորդային շուկայից ձեռք բերում

Գնահատված արժեքի մինչև 85% [4]

Կառուցապատում և վերանորոգում

Գնահատված արժեքի մինչև 70%

Ապահովագրություն

Յուրաքանչուր տարի` վարկի մնացորդի չափով

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ

Վերանորոգման և կառուցապատման նպատակով Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլային, որը սահմանվում է Բանկի կողմից: Վարկը փուլերով տրամադրման դեպքում, փուլերը սահմանվում է` հիմք ընդունելով Հաճախորդի կողմից ներկայացված կատարվելիք ծախսերի նախահաշիվը, վարկի ժամկետը, գումարի չափը, Հաճախորդի վարկունակությունը:

Այլ
պայմաններ

  • Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար (Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով), որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
  • Վարկառուն կարող է չմուտքագրել կանխավճար, փոխարենը իրականացնելով լրացուցիչ անշարժ գույքի գրավադրում, որի դեպքում Վարկառուին տրամադրվող Վարկի գումարը չպետք է գերազանցի ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը` պահպանելով 70% «Վարկ/գրավ» հարաբերակցությունը:
  • Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:
  • Անշարժ գույքի գնման իրավունքը ձեռք բերելու դեպքում, որպես վարկի ապահովման միջոց կարող է հանդիսանալ անշարժ գույքի գնման իրավունքը, որի դեպքում Բանկը կարող է պահանջել, որ  կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից մուտքագրված դրամական միջոցները կառուցապատողի կողմից գրավադրվեն հօգուտ Բանկի` ի ապահովումն`

ա.  շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքը գնորդին սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորության  կատարման,

բ.  կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարը գնորդին վերադարձնելու կառուցապատողի պարտավորության կատարման,

գ. Շենքի կառուցման ավարտից և անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական ստանալուն զուգահեռ անշարժ գույքի նկատմամբ բանկի գրավի իրավունքի գրանցման գնորդի պարտավորության կատարման

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկի մարման ձևը

Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1.    Վարկի տրամադրման դիմում-հայտ

 2.    անձնագիր կամ նույնականացման քարտ ինչպես նաև, սոցիալական քարտ կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք (ընդ որում սոցիալական քարտ և սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք չի պահանջվում, եթե ներկայացվել է նույնականացման քարտ),

 3.    ամուսնության վկայական (առկայության դեպքում),

 4.    անչափահաս երեխաների ծննդյան վկայական (առկայության դեպքում),

 5.    տեղեկանք աշխատանքի վայրից աշխատավարձի չափի մեծության մասին, որի տրամադրման ժամկետը Բանկին ներկայացման օրվա դրությամբ չպետք է գերազանցի 30 (երեսուն) օրացույցային օրը,

 6.    Հաճախորդի ինքնազբաղված լինելու դեպքում`

                 ·     Պետական ռեգիստրի գրանցման վկայական կամ պետական ռեգիստրի կողմից տրված՝ քաղվածք գրանցամատյանից,

                 ·     Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե առկա չէ պետական ռեգիստրի վկայականում կամ քաղվածքում, Գործունեության լիցենզիա (եթե առկա է),

                 ·     Վերջին 1 (մեկ) տարվա ֆինանսական հաշվետվությունները`

 7.    այլ եկամուտների մեծությունը հավաստող տեղեկատվություն (առկայության դեպքում),

 8.    ձեռք բերվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն,

 9.    վաճառվող կամ վերանորոգվող անշարժ գույքի սեփականության վկայականը,

10.   վաճառվող անշարժ գույքի ձեռք բերման հիմքերը (պահանջի դեպքում),

11.   անշարժ գույքի սեփականատերերի անձնագրերը,

12.   տեղեկատվություն՝ երաշխավորող անձի/անց վերաբերյալ (առկայության դեպքում)

13.   Վերանորոգման դեպքում կատարվելիք ծախսերի նախահաշիվ,

14.   Կառուցապատման դեպքում՝

·       կատարվելիք ծախսերի նախահաշիվ,

·       հողամասի սեփականության վկայական,

·       կառուցապատման թույլտվություն,

·       կառուցվող անշարժ գույքի նախագիծ,

15.   Բանկի պահանջով այլ փաստաթղթեր:

[1] Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)՝ նշված տոկոսադրույք + 0.2%:
[2] Անավարտ շինության դեպքում (Կառուցապատողից ձեռբերման դեպքում) որպես գրավի արժեք հանդիսանում է կառուցապատողի կողմից տրամադրված տեղեկանքում և հետագայում առուվաճառքի պայմանագրում նշված առուվաճառքի գինը

[3] Եթե հաճախորդը ունի արտարժույթով վարկ, ապա Գնահատված արժեքի մինչև 70 %:
[4] Եթե հաճախորդը ունի արտարժույթով վարկ, ապա Գնահատված արժեքի մինչև 70 %:
[5] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով: