Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Անգրավ սպառողական վարկ

                   1.            

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով

                   2.            

Ովքեր կարող են դիմել

18 – 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 65 տարին: Տվյալ պայմանը վերաբերում է նաև երաշխավոր ֆիզիկական անձանց:

                   3.            

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ

                   4.            

Վարկավորման գումար

Առանց եկամուտների հիմնավորման

1,000,000 - 3,000,000

Եկամուտների հիմնավորմամբ

1,000,000 - 10,000,000

                   5.            

Վարկի մարման ժամկետը

36 - 60 ամիս

                   6.            

Տարեկան տոկոսադրույքներ

 

Անվանական

Փաստացի

Առանց եկամուտների հիմնավորման

21%

23.17%

Եկամուտների հիմնավորմամբ

19%

20.77%

                   7.            

Վարկի մարման ժամանակացույց

Անուիտետային (ամենամսյա  պարբերականությամբ)

                   8.            

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

                   9.            

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

                  10.           

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ

                  11.           

Վարկի տրամադրման միանվագ կամ ամսական սպասարկման վճարներ

Չի սահմանվում

                  12.           

 

Վարկի վերադարձելության ապահովման միջոցները 

Առանց եկամուտների հիմնավորման

1,000,000 ՀՀ դրամ

Նվազագույնը 1 (մեկ) անձի երաշխավորություն

Առանց եկամուտների հիմնավորման

1,000,001 - 3,000,000 ՀՀ դրամ

Նվազագույնը 2 (երկու)  անձի երաշխավորություն

Եկամուտների հիմնավորմամբ

1,000,000 - 3,000,000 ՀՀ դրամ

Առանց երաշխավորի պահանջի

Եկամուտների հիմնավորմամբ

3,000,001 - 5,000,000 ՀՀ դրամ

Նվազագույնը 1 (մեկ) անձի երաշխավորություն

Եկամուտների հիմնավորմամբ

5,000,001 - 10,000,000 ՀՀ դրամ

Նվազագույնը 2 (երկու) անձի երաշխավորություն

                  13.           

Վարկունակության գնահատում /վարկի հաստատման պայմաններ/

·         Եկամուտների հիմնավորմամբ հայտերի վերլուծության ժամանակ իրականացվում է պարզեցված վարկունակության գնահատում, սակայն OTI[1] գործակիցը չպետք է գերազանցի 70%:

·         Անկախ վարկի գումարից և բավարար հիմնավորված եկամուտների առկայությունից` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվության համաձայն Հաճախորդի կամ երաշխավորներից որևէ մեկի  FICO (սքորը) պետք է լինի  540 և բարձր:

·         Առանց եկամուտների վարկավորման դեպքում Հաճախորդը վերջին 1 տարվա ընթացքում չպետք է ունենա վարկային պարտավորությունների գծով դասակարգումներ և մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:

                  14.           

Այլ բանկերից և վարկային կազմակերպություններից վերաֆինանսավորման դեպքում /հատուկ պայման/

Այլ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկերի վերաֆինանսավորման դեպքում, եթե ակնկալվող վարկի գումարը գերազանցում է 3,000,000 ՀՀ դրամը, ապա կարող է տրամադրվել է մայր գումարի մարման գծով արտոնյալ ժամանակահատված մինչև 6 ամիս ժամկետով:

                  15.           

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

·          Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

·          Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, վարկավորման և երաշխավորության պայմանագրերը/համաձայնագրերը կնքելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

 16.      

Այլ պայմաններ

  • Վարկի համար դիմող անձի հետ փոխկապակցված անձը (ընտանիքի անդամը կամ համատեղ տնտեսություն վարող անձը) չպետք է ունենա այս վարկատեսակի գործող վարկ:
  • Վարկի գումարի կանխիկացման դեպքում գանձվում է կանխիկացման վճար ըստ Բանկում գործող սակագների:

 

[1] OTI (Obligations to income) – Վարկունակության ստուգման գործակից, որով Հաճախորդի վարկային պարտավորությունների ամսական մարումները հարաբերակցվում են միջին ամսական զուտ եկամտին