Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Evoca աշխատավարձային փաթեթի շրջականակում տրամադրվող վարկ

1.

Ովքեր կարող են դիմել

Բանկի վճարային քարտի միջոցով աշխատավարձ ստացող՝ 18 – 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 65 տարին

2.

Վարկավորման ձև

  • Վերականգնվող` ամսական նվազագույն մարման պահանջով օվերդրաֆտ
  • Անուիտետային մարման գրաֆիկով վարկ

3.

Վարկավորման գումար

100,000 - 10,000,000 ՀՀ դրամ, ոչ ավել քան փոխանցվող աշխատավարձի տասնհինգապատիկ

4.

Մարման ժամկետ

12 - 60 ամիս

5.

Անվանական տոկոսադրույք

16%

6.

Տրամադրման եղանակ

  • Օվերդրաֆտը տրամադրվում է Բանկի վճարային քարտերի միջոցով
  • Մարման գրաֆիկով վարկը կարող է անկանխիկ տրամադրվել նաև ընթացիկ բանկային հաշվին

7.

Վճարման  օր

  • Մարման գրաֆիկով վարկի դեպքում սահմանվում է հաճախորդի կողմից
  • Օվերդրաֆտի դեպքում՝ յուրաքանչյուր ամսվա 16-ը (եթե տվյալ ամսվա 16-ը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա վերջնաժամկետ է համարվում հաջորդ աշխատանքային օրը)

8.

Քաղվածքի օր

Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը

9.

Տույժեր

  • Ամսական նվազագույն վճարը կամ մայր գումարը վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.015% օրական
  • Հաշվեգրված տոկոսները վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.1% օրական

10.

Այլ արտոնություններ

Անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական և ավտովարկերի դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը կարող է նվազեցվել մինչև 0.5 տոկոսային կետով:

11.

Այլ դրույթներ

60 և ավել օրվա ընթացքում գործատուի կողմից աշխատավարձը և/կամ դրան հավասարեցված վճարները Բանկի քարտին չփոխանցելու դեպքում, անգրավ վարկի/օվերդրաֆտի վարկային պայմանագրում նշված տարեկան տոկոսադրույքի փոխարեն կիրառվում է նշված ժամանակահատվածի լրանալու օրվա դրությամբ անգրավ վարկատեսակով սահմանված տարեկան անվանական տոկոսադրույքը գումարած մեկ տոկոսային կետ:

12.

Տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: