Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

ԱՀԸ-ի ծրագրով վերանորոգման վարկեր

1.       

Վարկի տրամադրման նպատակը

Բնակելի անշարժ գույքի վերանորոգում`բնակարանային պայմանների բարելավում

2.       

Ովքեր կարող են դիմել

18– 65 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 65 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.       

Վարկատեսակները

Վերանորոգման ստանդարտ վարկեր

Վերանորոգման ԷԱ վարկեր

Վերանորոգման ԷԱ միկրովարկեր

4.        

Վարկավորման արժույթը

                                                                              ՀՀ դրամ

5.       

Վարկավորման գումար

5,000,001 -  15,000,000 ՀՀ դրամ

5,000,001 – 15,000,000

275,000 – 5,000,000

6.      

Վարկի մարման ժամկետը

60 - 84 ամիս

 

 

7.      

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

   13%

12.5%

12.5-14%

8.      

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

9.      

Վարկի մարման ձևը

«Անուիտետային» կամ «Զսպանակաձև»

10.      

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

275,000 – 3,000,000

Երրորդ անձի /անձանց/  երաշխավորություն (անհրաժեշտության դեպքում)

3,000,001 – 5,000,000

Երրորդ անձի /անձանց/  երաշխավորություն

5,000,001 – 15,000,000

Վերոնորոգվող անշարժ գույք, Երրորդ անձի (անձանց)  երաշխավորություն (անհրաժեշտության դեպքում)

11.      

Ապահովագրություն

  • Անշարժ գույքի գրավադրման դեպքում` գույքի ապահովագրություն
  • Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։
  • Արևային կայան ձեռքբերելու դեպքում` արևային կայանի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի արևային կայանի ձեռքբերման գումարի չափով։

12.      

Վարկունակության գնահատում

Եթե դիմումատուն Բանկում ունի գրավադրված անշարժ գույք, ապա 275,000 - 3,000,000 չափով վարկավորվելու դեպքում վարկունակության գնահատում չի կատարվում

275,000 - 3,000,000

OTI 100%

3,000,001 - 5,000,000

OTI 70%

5,000,001 - 15,000,000

OTI 45%

13.      

Այլ պայմաններ

Ծրագրի շրջանակում վերանորոգման վարկի նախահաշիվը պետք է կազմել էներգաարդյունավետության գնահատման գործիքի միջոցով։

14.      

Վարկի տրամադրման նախապայմաններ

Վարկի միջոցների նվազագույնը  30%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի  էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված միջոցառումների և նյութերի/պարագաների ձեռքբերմանը, այդ թվում՝ մինչև վարկի գումարի  10%-ը կարող է ուղղվել էներգախնայող կենցաղային սարգավորումների ձեռքբերմանը (Ծրագրի շրջանակներում ընդունելի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ցանկը և դրանց նկատմամբ պարտադիր սահմանաչափերը սահմանվում են Ծրագրի համար մշակված Գործառնական Ձեռնարկում):

15.        

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: