Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Առևտրային հիփոթեքային վարկեր

1.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է առևտրային նշանակության անշարժ գույքի` արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածքի, շինության (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռքբերման, վերանորոգման, արդիականացման կամ կառուցապատման նպատակով

2.

Ովքեր կարող են դիմել

18- 63 տարեկան ֆիզիկական անձիք։

Վարկառուի տարիքի և վարկի տրամադրման ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 63 տարին  կամ առկա է նշված պայմանին բավարարող համավարկառու

3.

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

4.

Վարկավորման գումար

Անշարժ գույք ձեռք բերում, Կառուցապատում

10 000 000 – 120 000 000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ)

Վերանորոգում

5 000 000 – 30 000 000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ)

5.

Վարկի մարման ժամկետը

 

ՀՀ դրամ

Արտարժույթ

 

Հաստատուն

Լողացող

Հաստատուն

Լողացող

Անշարժ գույք ձեռք բերում, Կառուցապատում

60 - 180 ամիս

60 - 240 ամիս

60 - 180 ամիս

60 - 240 ամիս

Վերանորոգում

60 – 84 ամիս

6.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ (հաստատուն)[1]

 

Անվանական 

Փաստացի

ՀՀ դրամ

14% - 17%

14․79% - 18.99%

ԱՄՆ դոլար

9.2% - 12%

9.78% - 13.22%

Եվրո

7.2% - 10%

7.62% - 10.98%

7.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ (լողացող) [2]

ՀՀ դրամ

Սկսած 12,2% - ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 4,2%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը 18.59%

ԱՄՆ դոլար

Սկսած 9.2%  - ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 8.2%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը 14․63%

Եվրո

Սկսած 7.2%  - ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 7.2%-ից + փոփոխուն բաղադրիչ)

8.24% - 12․88%

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Անվանական տոկոսադրույք + 0.2%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 12 ամիս ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգ:

8.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

9.

Վարկային պայմանագրով ամրագրված վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

10.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Ձեռք բերվող, վերանորոգվող անշարժ գույք, այլ անշարժ գույք: Կառուցապատման դեպքում հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի  կառուցումը/կառուցվող անշարժ գույքը:

11.

Վարկ/գրավ հարաբերակցությունը

Առաջնային շուկայից (կառուցապատողից) ձեռք բերում[3]

ՀՀ դրամ` Գնահատված արժեքի մինչև 90% [4]

Արտարժույթ` Գնահատված արժեքի մինչև 70%

Երկրորդային շուկայից ձեռք բերում

ՀՀ դրամ` Գնահատված արժեքի մինչև 85% [5]

Արտարժույթ` Գնահատված արժեքի մինչև 70%

Կառուցապատում և վերանորոգում

Գնահատված արժեքի մինչև 70%

12.

Ապահովագրություն

Անշարժ գույքի ապահովագրություն-  պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով:

13.

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ

Վերանորոգման և կառուցապատման նպատակով Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլային, որը սահմանվում է Վարկի տրամադրման որոշումը կայացնող Լիազոր մարմնի կողմից: Վարկը փուլերով տրամադրման դեպքում, փուլերը սահմանվում են` հիմք ընդունելով Հաճախորդի կողմից ներկայացված կատարվելիք ծախսերի նախահաշիվը, վարկի ժամկետը, գումարի չափը, Հաճախորդի վարկունակությունը:

14.

Այլ պայմաններ

  • Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[6], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
  • Վարկառուն կարող է  չմուտքագրել կանխավճար, փոխարենը իրականացնելով լրացուցիչ անշարժ գույքի գրավադրում, որի դեպքում Վարկառուին տրամադրվող Վարկի գումարը չպետք է գերազանցի ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը` պահպանելով գրավադրվող բոլոր գույքերի գնահատված շուկայական արժեքների հանրագումարի 70% «Վարկ/գրավ» հարաբերակցությունը:
  • Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:
  • Անշարժ գույքի գնելու իրավունքը ձեռք բերելու դեպքում, որպես  վարկի ապահովման միջոց կարող է հանդիսանալ անշարժ գույքի գնման իրավունքը:
15.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)՝ նշված տոկոսադրույք + 0.2%:

[2] Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)՝ նշված տոկոսադրույք + 0.2%:

[3] Անավարտ շինության դեպքում /Կառուցապատողից ձեռբերման դեպքում/ որպես գրավի արժեք հանդիսանում է կառուցապատողի կողմից տրամադրված տեղեկանքում և հետագայում առուվաճառքի պայմանագրում նշված առուվաճառքի գինը

[4] Եթե հաճախորդը ունի արտարժույթով վարկ, ապա Գնահատված արժեքի մինչև 70 %:

[5] Եթե հաճախորդը ունի արտարժույթով վարկ, ապա Գնահատված արժեքի մինչև 70 %:

[6] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով: