Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Բնակարանային հիփոթեքային վարկ

1.          

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, առանձնատան, բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռք բերման կամ վերանորոգման կամ առանձնատան, բնակելի տան կառուցապատման նպատակով:

2.          

Ովքեր կարող են դիմել

18 – 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 65 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.          

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

4.          

Վարկավորման գումար

Անշարժ գույք ձեռք բերում, Կառուցապատում

 2 000 000 – 80 000 000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի ձեռքբերում առանց եկամտի վերլուծության

 2 000 000 – 50 000 000 ՀՀ դրամ

Վերանորոգում

 1 000 000 – 10 000 000 ՀՀ դրամ

5.          

Վարկի մարման ժամկետը

Անշարժ գույք ձեռք բերում, Կառուցապատում

 60 - 180 ամիս

Անշարժ գույք ձեռք բերում, Կառուցապատում լողացող տոկոսադրույքի դեպքում

 60 - 240 ամիս

Վերանորոգում

 60 - 84 ամիս

 

Տարեկան անվանական տոկոսադրույք (հաստատուն)

Անշարժ գույք ձեռք բերում, Կառուցապատում

14 - 15%

Անշարժ գույք ձեռք բերում առանց եկամտի վերլուծության

15 - 16%

Վերանորոգում

15 - 17%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

 Վարկի տոկոսադրույք + 0.2%

6.          

Տարեկան փաստացի տոկոսադրույք (հաստատուն)

Անշարժ գույք ձեռք բերում, Կառուցապատում

15.22 – 19․49 %

7.          

 

Անշարժ գույքի ձեռքբերում առանց եկամտի վերլուծության

16.39% - 20.71%

8.          

 

Վերանորոգում

16.66% - 23.21%

9.          

Տարեկան տոկոսադրույք (լողացող)

Անշարժ գույք ձեռք բերում, Կառուցապատում

Սկսած  13.2%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած  4.2%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Անշարժ գույք ձեռք բերում առանց եկամտի վերլուծության

Սկսած  14.2%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած  5.2%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Վերանորոգում

Սկսած  14.2%-ից  (հաստատուն բաղադրիչ` սկսած  5.2%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+ 4%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի կնքման պահից 36 ամիս (Վերանորոգման վարկերի դեպքում՝ 12 ամիս) ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգ

10.        

 

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

 Վարկի տոկոսադրույք + 0.2%

11.        

Տարեկան փաստացի տոկոսադրույք (լողացող)

Անշարժ գույք ձեռք բերում, Կառուցապատում

14.46% - 19.12%

12.        

 

Անշարժ գույքի ձեռքբերում առանց եկամտի վերլուծության

15.67% - 20.33%

13.        

 

Վերանորոգում

16.11% - 22.25%

14.        

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Այլ ֆինանսական կազմակերպության կողմից Վարկի վերաֆինանսավորման դեպքում (վարկը ամբողջությամբ մարելիս) Բանկն իրավունք ունի  Վարկառուից գանձել միանվագ տուգանք հետևյալ չափերով`

1. Վարկի մնացորդի առավելագույնը 0.6 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,

2. Վարկի մնացորդի առավելագույնը 0.4 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,

3. Վարկի մնացորդի առավելագույնը 0.2 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:

15.        

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

 

16.        

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

17.        

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

1.         Ձեռք բերվող, վերանորոգվող անշարժ գույք, այլ անշարժ գույք: Կառուցապատման դեպքում հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի կառուցումը/կառուցվող անշարժ գույքը:

2.         Կառուցապատվող շենքից անշարժ գույք  ձեռք բերելու դեպքում, կառուցապատվող շենքի տվյալ անշարժ գույքը գնելու իրավունքը:

3.         Կառուցապատվող շենքից անշարժ գույք  ձեռք բերելու դեպքում, եթե կառուցապատողի հատուկ հաշիվը գտնվում է այլ բանկում, կառուցապատվող շենքի տվյալ անշարժ գույքը գնելու իրավունքը, ինչպես նաև այլ անշարժ գույք, որի շուկայական արժեքը չպետք է ցածր լինի տրամադրվող վարկի գումարի չափից:

4.         Բացի անշարժ գույքի գրավադրումից վարկառուից կարող է պահանջվել նաև առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորություն:

18.        

Վարկ/գրավ հարաբերակցությունը[1]

Առաջնային շուկայից (կառուցապատողից) ձեռք բերում[2]

Գնահատված արժեքի մինչև 90%

Երկրորդային շուկայից ձեռք բերում

Գնահատված արժեքի մինչև 85%

Առանց եկամտի վերլուծության

Գնահատված արժեքի մինչև 70%

Կառուցապատում և վերանորոգում

Գնահատված արժեքի մինչև 70%

Լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում, վարկի գումարը չպետք է գերազանցի ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը` պահպանելով գրավադրվող բոլոր գույքերի գնահատված շուկայական արժեքների հանրագումարի 70% «Վարկ/գրավ» հարաբերակցությունը:

Ապահովագրություն

Անշարժ գույքի ապահովագրություն-  պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով:

19.        

Վարկի տրամադրման եղանակը

·      Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/

·      Վերանորոգման և կառուցապատման նպատակով Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլային, որը սահմանվում է Վարկի տրամադրման որոշումը կայացնող Լիազոր մարմնի կողմից: Վարկը փուլերով տրամադրման դեպքում, փուլերը սահմանվում է` հիմք ընդունելով Հաճախորդի կողմից ներկայացված կատարվելիք ծախսերի նախահաշիվը, վարկի ժամկետը, գումարի չափը, Հաճախորդի վարկունակությունը:

20.        

Այլ պայմաններ

·      Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[3], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:

·      Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:

21.        

2.    Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

·      Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

·      Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

 

[1] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:

[2] Անավարտ շինության դեպքում (Կառուցապատողից ձեռբերման դեպքում) որպես գրավի արժեք հանդիսանում է կառուցապատողի կողմից տրամադրված տեղեկանքում և հետագայում առուվաճառքի պայմանագրում նշված առուվաճառքի գինը

[3] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով