Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Դրամական միջոցների գրավով ապահովված անհատական վարկ

1.         

Ովքեր կարող են դիմել

Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներ

2.         

Ձևակերպման եղանակ

Օֆլայն

3.         

Վարկավորման սահմանաչափ

 

Ավանդ

·          ՀՀ դրամով ներդրված ժամկետային ավանդի պայմանագրի գումարի մինչև 95%

·          Այլ արժույթներով ներդրված ժամկետային ավանդի պայմանագրի գումարի մինչև 80%

·          50 000 ՀՀ դրամից սկսած

Պետական կամ Բանկի կողմից թողարկված պարտատոմս

• ՀՀ դրամով ձեռքբերված պարտատոմսերի անվանական արժեքի մինչև 80%

• Այլ արժույթներով ձեռքբերված պարտատոմսերի անվանական արժեքի մինչև 70%

• 50 000 ՀՀ դրամից սկսած

4.         

Սահմանաչափի տեսակ և  մարման ձևը

Վերականգնվող կամ նվազող սահմանաչափով օվերդրաֆտ

·          Վարկառուն պարտավորվում է վճարել կուտակված տոկոսագումարը  մինչև քաղվածում նշված վերջնաժամկետը

Մարման գրաֆիկով վարկ

·          Անուիտետային»

·          «Միանգամյա»

5.         

Մարման ժամկետ

·          Նվազագույնը 3 օր

·          Առավելագույնը մինչև Բանկում գործող ժամկետային ավանդի կամ ձեռքբերված պարտատոմսերի մարման վերջնաժամկետը 

6.         

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ

7.         

Անվանական տարեկան տոկոսադրույք

Ավանդ

ՀՀ դրամով ներդրված ժամկետային ավանդի դեպքում ներդրված ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույք գումարած 3.25%:

Այլ արժույթներով ներդրված ժամկետային ավանդների դեպքում ՀՀ դրամի գծով Բանկում սահմանված ժամկետային ավանդի տարեկան առավելագույն տոկոսադրույք  գումարած 3.25% 

Պետական կամ Բանկի կողմից թողարկված պարտատոմս

ՀՀ դրամի գծով ձեռք բերված պարտատոմսերի համար սահմանված արժեկտրոնային տարեկան եկամտաբերություն գումարած 2%

8.         

Փաստացի տարեկան տոկոսադրույք

Ավանդ

Առավելագույնը 15.2%

Պետական կամ Բանկի կողմից թողարկված պարտատոմս

Առավելագույնը 13.2%

9.         

Սահմանաչափի տրամադրման եղանակ

Անկանխիկ, օվերդրաֆտի դեպքում՝ Բանկի վճարային քարտերի միջոցով

10.       

Օվերդրաֆտի դեպքում

Քաղվածքի օր

Մինչև յուրաքանչյուր ամսվա 10 - ը

Վճարման վերջնաժամկետ

 

Յուրաքանչյուր ամսվա 16-ը (եթե տվյալ ամսվա 16-ը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա վերջնաժամկետ է համարվում հաջորդ աշխատանքային օրը):

Արտոնյալ ժամանակահատված

Չի տրամադրվում

11.       

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Ավանդ

Բանկում ներդրված ժամկետային ավանդի պայմանագիր: Ընդ որում, գրավադրվող ժամկետային ավանդի պայմանագրի և ակնկալվող վարկի գումարի տարբեր արժույթներ լինելու դեպքում, հաշվարկի համար հիմք է ընդունվում տվյալ օրվա դրությամբ գրավադրվող ժամկետային ավանդի պայմանագրի արժույթի համար ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված փոխարժեքը:

Պետական կամ Բանկի կողմից թողարկված պարտատոմս

Գրավադրվող պարտատոմսերի և ակնկալվող վարկի գումարի տարբեր արժույթներով լինելու դեպքում, հաշվարկի համար հիմք է ընդունվում տվյալ օրվա դրությամբ գրավադրվող պարտատոմսի արժույթի համար ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված փոխարժեքը:

12.       

Բանկի կողմից գանձվող միջնորդավճարներ

Վարկի գումարի կանխիկացման դեպքում գանձվում է բանկային հաշվից կամ բանկային քարտից կանխիկացման վճար՝ համաձայն Բանկում գործող սակագների

13.       

Տույժեր

Ամսական նվազագույն վճարը վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.015% օրական

Հաշվեգրված տոկոսները վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.1% օրական

14.       

Վարկունակության գնահատում /վարկի հաստատման պայմաններ/

Վարկի տրամադրման անհրաժեշտ պայման է հանդիսանում  ներկայացման պահին գործող  դասակարգված վարկերի, գործող ուշացումների բացակայությունը

15.       

Տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

·          Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է 1 (մեկ) օրվա ընթացքում՝ առանձին դեպքերում, կախված վարկի գումարից, որոշումը կարող է կայացվել մինչև 5 (հինգ)  աշխատանքային  օրվա ընթացքում:

·          Վարկը տրամադրվում է դրական որոշման դեպքում, առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: