Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրով տրամադրվող վարկեր

Ովքեր կարող են դիմել

18 – 63 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ

ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

Վարկավորման գումար

Բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում

1 քառ. մետրի հաշվարկով 70,000.00 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան 7,000,000.00 ՀՀ դրամը

Անհատական բնակելի տների համար

1 քառ. մետրի հաշվարկով 100,000.00 ՀՀ դրամ, ոչ ավելի, քան 10,000,000.00 ՀՀ դրամը

Վարկի մարման ժամկետը

Մինչև 60 ամիս

60-84 ամիս (Անշարժ գույքի գրավ առաջարկելու պարագայում)

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

Հաստատուն

Սուբսիդավորում

14%

Պետության կողմից ծրագրի շահառուների համար էներգաարդյունավետ վերանորոգման վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է հետևյալ հաշվարկով՝
1) սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 0% տոկոսադրույքով.
2) սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2% տոկոսադրույքով.
3) սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 3% տոկոսադրույքով.
4) Երևան քաղաքում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 5% տոկոսադրույքով:

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում:

Վարկային պայմանագրով ամրագրված վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,
ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:

Վարկի վերադարձելիության  ապահովման միջոց

3,000,001.00 ՀՀ դրամը գերազանցող վարկային հայտերի դեպքում, որպես  վարկի ապահովման միջոց պետք է հանդիսանա

  • Վերանորոգվող անշարժ գույք
  • Լրացուցիչ անշարժ գույք /առկայության դեպքում/
  • ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորություն /ըստ անհրաժեշտության/

Վարկ/գրավ հարաբերակցությունը

Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի մինչև 70 %-ի չափով:

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ

Բանկի կողմից գանձվող միջնորդավճարներ

Առանց միջնորդավճարի  

Վարկունակության գնահատում

/վարկի հաստատման պայմաններ/

Իրականացվում է պարզեցված վարկունակության գնահատում, սակայն OTI գործակիցը չպետք է գերազանցի 100%:
Մինչև 3,000,000.00 ՀՀ դրամ ներառալ գումարի չափով վարկերի դեպքում, եթե վարկառուն/համավարկառուն «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ- ում ունեն անշարժ գույքի գրավով ապահոված անհատական կամ հիփոթեքային վարկ հայտատուների եկամուտների վերլուծություն չի իրականացվում։
Վարկառուի/համավարկառուի  վերջին  12 ամսում վարկերի ժամկետանց օրերի թիվը չպետք է գերազանցի 30 օրը:

Այլ այմաններ

1. Էներգաարդյունավետ կհամարվի այն վերանորոգումը, որի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների ընդհանուր արժեքից էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների, օգտագործվող էներգաարդյունավետ շինարարական նյութերի, էներգախնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերմանը, տեղադրմանը կամ փոխարինմանը, իսկ անհատական բնակելի տան դեպքում՝ նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացմանն է ուղղվում՝

ա. բնակարանների համար՝ առնվազն 20%-ը,

բ. բնակելի տների համար՝ առնվազն 30%-ը.

2. Մեկ բնակարանի (բնակելի տան) համար ծրագրի շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում:

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: