Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Վերանորոգման վարկեր (Ազգային Հիփոթեքային Ընկերություն «Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակներում)

Վարկի տրամադրման նպատակը

Բնակելի անշարժ գույքի վերանորոգում` ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը

Անշարժ գույքի վայրը

ՀՀ ամբողջ տարածքում, բացառությամբ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի

Ովքեր կարող են դիմել

18– 63 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում։

Վարկառուի տարիքի և վարկի տրամադրման ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 63 տարին  կամ առկա է նշված պայմանին բավարարող համավարկառու

Անշարժ գույքի վայրը

ՀՀ ամբողջ տարածքում, բացառությամբ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

Վարկավորման գումար

275 000- 3 000 000 ՀՀ դրամ

Վարկի մարման ժամկետը

60-84 ամիս

Տարեկան տոկոսադրույքներ

Անվանական

Փաստացի

14%

15.22%

Վարկային պայմանագրով ամրագրված վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

Վարկի մարման ձևը

«Անուիտետային» կամ «Զսպանակաձև»

Կարող է տրամադրվել 6-ամիս արտոնյալ ժամանակաշրջան՝ միայն տոկոսների ամենամսյա մարում։

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Երրորդ անձի (անձանց) երաշխավորություն  (անհրաժեշտության դեպքում)

Ապահովագրություն

• Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։

• Արևային կայան ձեռքբերելու դեպքում` արևային կայանի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի արևային կայանի ձեռքբերման գումարի չափով։

Այլ պայմաններ

Բնակելի անշարժ գույքի մեկ միավորը Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկային միջոցների հաշվին կարող է մի քանի անգամ վերանորոգվել:

Վարկի տրամադրման նախապայմաններ

Վարկի միջոցների նվազագույնը 40%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի  էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված միջոցառումների և նյութերի/պարագաների ձեռքբերմանը, այդ թվում՝ մինչև վարկի գումարի 20%-ը կարող է ուղղվել էներգախնայող կենցաղային սարգավորումների ձեռքբերմանը (Ծրագրի շրջանակներում ընդունելի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ցանկը և դրանց նկատմամբ պարտադիր սահմանաչափերը սահմանվում են Ծրագրի համար մշակված Գործառնական Ձեռնարկում):

Իրականացված բոլոր միջոցառումների առնվազն 80% -ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով։ Էներգաարդյունավետ միջոցառումների 100%-ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով։

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

·          Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

  1.       Վարկի տրամադրման դիմում-հայտ,

  2.       Անձնագիր կամ նույնականացման քարտ ինչպես նաև, սոցիալական քարտ կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք (ընդ որում սոցիալական քարտ և սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք չեն պահանջվում, եթե անձը ներկայացրել է նույնականացման քարտ),

  3.       Եկամուտների մասին տեղեկանք գործատուից և առկայության դեպքում այլ եկամուտների վերաբերյալ

  4.       Եթե Վարկառուն/համավարկառուն ինքնազբաղված է, ապա

·          Հարկ վճարողի հարկային համարը  (ՀՎՀՀ)

·          Գրանցման վկայական

·          Կանոնադրություն (առկայության դեպքում)

·          Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը (ՀՀ օրենսդրությամբ նման պահանջի առկայության դեպքում)

·          Ֆինանսական և հարկային հաշվետվությունները

·          Վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվություն/գրառումներ (առկայության դեպքում)

·          Ինքնազբաղվածների եկամուտների գնահատման վերլուծություն (պարտադիր չէ, եթե վարկունակության գնահատումը կատարվում է պաշտոնական հաշվետվությունների հիման վրա

  5.       Վերանորոգվող գույքի վերանորոգման նախահաշիվ

  6.       Չափանիշներին համապատասխանելու համար բոլոր ծախսերը պետք է հիմնավորվեն հաշիվ ապրանքագրով կամ վճարումը հավաստող այլ հիմքով (վճարման հանձնարարական, առաքման փաստաթուղթ կամ ընդունման-հանձնման ակտ)։