Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Հիփոթեքային վարկեր Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր

 1.

Ովքեր կարող են դիմել

18 – 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

 2.

Սահմանամերձ բնակավայր

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` «Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում» ընդգրկված գյուղական բնակավայր

 3․

Ծրագրի շահառուներ

Կառավարության 2022 թ․ հունիսի 9-ի N 842-L որոշմամբ սահմանված անձինք

 4.    

Վարկավորման նպատակը

Սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու / կառուցապատումը շարունակելու նպատակով

 5.

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

 6.

Վարկավորման գումար

2,000,000.00 – 16 ,000,000.00 ՀՀ դրամ

 7.

Վարկի մարման ժամկետը

120 ամիս

 8. 

Տարեկան անվանական տոկոսադրույք

13%

 9. 

Աջակցության սահմանաչափեր

Աջակցության չափը կազմում է հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 16 մլն դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%:

10.

Վարկի գումարը
պայմանագրով ամրագրված
ժամանակացույցից շուտ
մարելու համար վճարվող
տուգանք

Տուգանք չի կիրառվում:

11.

Վարկային պայմանագրով
ամրագրված վարկի
գումարների և
տոկոսագումարների մարման
ժամկետների ուշացման
դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:

12.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի  կառուցումը/կառուցվող անշարժ գույքը

13.

Ապահովագրություն

Չի պահանջվում

14.

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ՝ փուլային եղանակով` համաձայն պետական աջակցության ծրագրի

15.

Բանկի կողմից գանձվող
միջնորդավճարներ

Առանց միջնորդավճարի  

16․

Վարկունակության գնահատում

  • Վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ, վարկառուն, համավարկառուները, գրավատուները չպետք է ունենան ստանդարտ դասից խիստ դասով դասակարգաված գործող պարտավորություններ,
  • Այն դեպքում, երբ վարկի գումարը չի գերազանցում ծրագրով սահմանված պետական աջակցության սահմանաչափերը, վարկունակության գնահատում չի իրականացվում

 Այն դեպքում, երբ վարկի գումարը գերազանցում է ծրագրով սահմանված պետական աջակցության սահմանաչափերը, վարկունակության գնահատումն իրականացվում է համաձայն Բանկում գործող կարգի, ընդ որում եկամուտ/ծախս հարաբերակցությունը (OTI) կարող է կազմել առավելագույնը 100%:

17.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ
որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

18.  

Այլ դրույթներ

Սույն պայմաններով չկարգավորվող դեպքերը կարգավորվում են Կառավարության 2022 թ․ հունիսի 9-ի N 842-L որոշման դրույթներով և պայմաններով: