Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Վերանորոգման վարկեր (Ազգային Հիփոթեքային Ընկերություն «Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակներում)

1.

Վարկի տրամադրման նպատակը

Բնակելի անշարժ գույքի վերանորոգում` ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը:

2.

Ովքեր կարող են դիմել

18– 63 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.

Անշարժ գույքի վայրը

ՀՀ ամբողջ տարածքում, բացառությամբ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի

4.

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

5.

Վարկավորման գումար

275,000- 3,000,000 ՀՀ դրամ

6.

Վարկի մարման ժամկետը

60 - 84 ամիս

7.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

12.5%

8.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

9.

Վարկի մարման ձևը

«Անուիտետային» կամ «Զսպանակաձև»

Կարող է տրամադրվել 6-ամիս արտոնյալ ժամանակաշրջան՝ միայն տոկոսների ամենամսյա մարում։

10.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Երրորդ անձի /անձանց/  երաշխավորություն (անհրաժեշտության դեպքում)

11.

Ապահովագրություն

  • Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։
  • Արևային կայան ձեռքբերելու դեպքում` արևային կայանի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի արևային կայանի ձեռքբերման գումարի չափով։

12.

Այլ պայմաններ

  • Բնակելի անշարժ գույքի մեկ միավորը Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկային միջոցների հաշվին կարող է մի քանի անգամ վերանորոգվել, եթե տարբեր վերանորոգման միջոցառումներ են իրականացվելու:

13.

Վարկի տրամադրման նախապայմաններ

Վարկի միջոցների նվազագույնը 40%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի  էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված միջոցառումների և նյութերի/պարագաների ձեռքբերմանը, այդ թվում՝ մինչև վարկի գումարի 20%-ը կարող է ուղղվել էներգախնայող կենցաղային սարգավորումների ձեռքբերմանը (Ծրագրի շրջանակներում ընդունելի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ցանկը և դրանց նկատմամբ պարտադիր սահմանաչափերը սահմանվում են Ծրագրի համար մշակված Գործառնական Ձեռնարկում):

Իրականացված բոլոր միջոցառումների առնվազն 80% -ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով։ Էներգաարդյունավետ միջոցառումների 100%-ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով։

14.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: