Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Գույքի գրավով ապահոված անհատական վարկեր /վարկունակության գնահատմամբ/

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպություններից վարկերի վերաֆինանսավորման նպատակով:

Ովքեր կարող են դիմել

18– 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկավորման գումար

ՀՀ դրամ (Անշարժ գույքի գրավի դեպքում)

2,000,000 – 100,000,000

ՀՀ դրամ (Ավտոմեքենայի գրավի դեպքում)

5,000,000 – 50,000,000

ԱՄՆ դոլար

5,000 – 200,000     

Եվրո

5,000 – 200,000

Վարկի մարման ժամկետը

Հաստատուն տոկոսադրույքի կիրառման դեպքում

Անշարժ գույքի գրավադրմամբ

24 - 84 ամիս

Շարժական գույքի գրավադրմամբ

60 ամիս

Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում

36 - 120 ամիս

Տարեկան տոկոսադրույքներ (հաստատուն)

 

Մինչև 60 ամիս

61- 84 ամիս

Անվանական

Փաստացի

Անվանական

Փաստացի

ՀՀ դրամ

Անշարժ գույքի գրավի դեպքում

15%

17.03%

16%

17.68%

Ավտոմեքենայի գրավի դեպքում

17%1

18.59%

-

 

ԱՄՆ դոլար

Անշարժ գույքի գրավի դեպքում

9%

10.24%

10%

10.86%

Ավտոմեքենայի գրավի դեպքում

13%

14.23%

-

 

Եվրո

Անշարժ գույքի գրավի դեպքում

8%

9.07%

9%

9.72%

Ավտոմեքենայի գրավի դեպքում

12%

13.06%

-

 

Տարեկան տոկոսադրույքներ

(լողացող)

 

 

Անվանական

Փաստացի

ՀՀ դրամ

սկսած  14%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած    5%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը սկսած 15.59%-ից

ԱՄՆ դոլար

սկսած 8%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած  7%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը սկսած 8.88%-ից

Եվրո

սկսած 7%-ից  (հաստատուն բաղադրիչ` սկսած 7%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը սկսած 7.75%-ից

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%, սակայն ոչ ավել քան 21%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 24 ամիս ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգ

(Սույն կետով սահմանված տեղեկատվությունը, փոփոխուն բաղադրիչները և վերոնշյալ հղմամբ ներկայացված լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգը պարտադիր պետք է հրապարակվի Բանկի ինտերնետային կայքում):

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով

Այլ բանկերից և վարկային կազմակերպություններից վերաֆինանսավորման դեպքում /հատուկ պայման/

Այլ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկերի վերաֆինանսավորման դեպքում հաճախորդի ցանկությամբ կարող է տրամադրվել մայր գումարի մարման գծով արտոնյալ ժամանակահատված մինչև 6 ամիս ժամկետով

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով կարգավորվող  վարկերի դեպքում

Տուգանք չի կիրառվում

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով չկարգավորվող  վարկերի դեպքում

Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 1%-ի չափով:

Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում տուգանք չի կիրառվում

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

Վարկի տրամադրման եղանակը

ՀՀ դրամ

Անկանխիկ (վարկի գումարը մուտքագրվում է հաճախորդի բանկային հաշվին)

ԱՄՆ դոլար, Եվրո

Անկանխիկ (վարկի գումարը տրամադրվում է վճարային քարտի միջոցով՝ մուտքագրելով քարտային հաշվին):

Վարկի վերադարձելության ապահովման միջոցները

Անշարժ կամ շարժական գույք (ավտոմեքենա)

1.      Ավտոմեքենայի գրավադրման դեպքում գրավի առարկա կարող են հանդիսանալ՝

·        ռուսական արտադրության մինչև 3 տարվա վաղեմության ավտոմեքենաները,

·        ոչ ռուսական արտադրության մինչև 7 տարվա վաղեմության ավտոմեքենաները:

2.     Վարկ/գրավ հարաբերակցությունը Անշարժ գույքի դեպքում 50% իսկ շարժական գույքի դեպքում  40% գերազանցելու պարագայում  բացի  անշարժ կամ շարժական գույքի գրավադրումից վարկառուից կարող է պահանջվել նաև առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորություն:

Վարկ/գրավ հարաբերակցություն 

Անշարժ գույքի գրավադրման  դեպքում

Գույքի գնահատված արժեքի մինչև 70%

Շարժական գույքի գրավադրման դեպքում (ավտոմեքենա)

Գույքի գնահատված արժեքի մինչև 50%

Ապահովագրություն

Ավտոմեքենայի գրավադրման դեպքում գրավ հանդիսացող ավտոմեքենայի ապահովագրություն

Յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով

Գանձվող վճարներ

Վարկի գումարի կանխիկացման դեպքում գանձվում է կանխիկացման վճար ըստ Բանկում գործող սակագների:

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

·   Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

·   Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

Այլ պայմաններ

·        Վարկառուն և գրավատուն պետք է լինի նույն անձը, իսկ տարբեր անձանց դեպքում պետք է լինեն համատեղ տնտեսություն վարող անձինք (նույն տանիքի տակ բնակվող անձինք):

·        Այլ ֆինանսական կազմակերպություններից վարկերի վերաֆինանսավորման դեպքում գրավի առարկայի գնահատման վճարը, գրավադրվող գույքի վերաբերյալ սահմանափակումների մասին տեղեկանքի, գրավի պայմանագրի նոտարական վավերացման և ՀՀ Կադաստրի կոմիտեում գրավի պայմանագրի գրանցման վճարները կարող են կատարվել Բանկի հաշվին այն պարագայում, երբ Բանկի կողմից տրամադրվող վարկի գումարը գերազանցում է 5,000,000 ՀՀ դրամը/ 10,000 ԱՄՆ դոլարը/ 10,000 Եվրոն: Այդ ժամանակ, վարկային պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող 24 ամիսների ընթացքում վարկի ամբողջական մարման պարագայում վարկառուն պարտավորվում է Բանկին հատուցել վերավարկավորման նպատակով կատարված վերոհիշյալ ծախսերը:

 

[1] Նշված տոկոսադրույքները կիրառվում են, եթե գրավադրվող  տրանսպորտային միջոցի ապահովագրությունը կատարվում է Բանկի կողմից և Բանկի հաշվին: Ապահովագրությունը վարկառուի կողմից և վարկառուի հաշվին կատարվելու դեպքում Գլխավոր վարկային կոմիտեի որոշմամբ կարող է կիրառվել նշված տոկոսադրույքից 2.5% ցածր տոկոսադրույք: Նույն սկզբունքը գործում է նաև արտարժույքով տրվող վարկերի դեպքում: