Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Ոսկու գրավով (լոմբարդային) վարկեր վարկունակության գնահատմամբ

1.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է ոսկյա իրերի գրավադրմամբ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

2.

Ովքեր կարող են դիմել

18– 70 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 70 տարեկանը:

3.

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ

4.

Վարկավորման գումար

100,000 –10,000,000

5․

Վարկի մարման ժամկետը

24-36 ամիս

6.

Վարկի մարման եղանակը

«Անուիտետային»

7.

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ

8.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

19.5%

9.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

10.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

 

11.

Վարկ/գրավ հարաբերակցությունը 

Մինչև 150%[1]

12.

Հատուկ պայման

Սույն վարկատեսակի շրջանակներում մեկ փոխառուն կարող է ունենալ առավելագույնը  10,000,000 ՀՀ դրամի չափով պարտավորություններ

13.

Վարկունակության գնահատում (վարկի հաստատման պայմաններ)

  • Վարկունակության գնահատում /վարկի հաստատման պայմաններ/

14.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է 1 (մեկ) օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:

15․

Այլ պայմաններ

  • ՀՀ դրամով տրամադրվող վարկերը մուտքագրվում են Բանկային հաշվեհամարին
  • Վարկի ամբողջական մարումից հետո Բանկ մոտենալու դեպքում գրավ հանդիսացած ոսկյա իրերը վերադարձվում են հաճախորդին առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում

[1] Գրավի արժեքի 100% գերազանցող մասը չի կարող լինել 1,000,000 ՀՀ դրամից ավել:

Վարկունակության գնահատում /վարկի հաստատման պայմաններ/

  1. Տրամադրման անհրաժեշտ պայման է հանդիսանում (վարկային պատմության առկայության դեպքում) վերջին 12 ամսում հսկվող և ավելի խիստ դասով դասկարգված վարկերի բացակայությունը, հայտի ներկայացման պահին ժամկետանց կամ դասակարգված վարկերի բացակայությունը (ներառյալ երաշխավորությունները), վերջին 12 ամսում ժամկետանց օրերի թիվը չի գերազանցում 30 օրը:
  2. FICO սքոր ունեցող հայտատուների FICO սքորի նվազագույն շեմը սահմանվում է 570 միավոր, իսկ FICO սքոր չունենալու կամ 570-ից պակաս (սակայն 520-ից ոչ պակաս) լինելու դեպքում.
  • Հաճախորդը պետք է ունենա եկամուտների վերաբերյալ նվազագույնը վերջին 6 ամսվա գրանցված տվյալներ «Նորք տեղեկատվական համակարգում»-ում, կամ
  • ինքնազբաղված լինելու դեպքում վերջին 6 ամսվա գրանցված և անընդհատ գործունեություն ծավալող Ա/Ձ (հաշվետվությունների առկայություն) կամ,
  • ուժային կառույցի ծառայող լինելու դեպքում պետք է ներկայացվի տեղեկանք աշխատավայրից: