Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Գույքի գրավով ապահոված անհատական վարկեր (առանց եկամուտների)

1.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպություններից վարկերի վերաֆինանսավորման նպատակով:

2.

Ովքեր կարող են դիմել

18– 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

4.

Վարկավորման գումար

ՀՀ դրամ

2,000,000 – 50,000,000

ԱՄՆ դոլար, Եվրո

5,000 – 100,000

5.

Վարկի մարման ժամկետ

Հաստատուն տոկոսադրույքի կիրառման դեպքում

24 - 84 ամիս

Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում

36 - 120 ամիս

6.

Տարեկան տոկոսադրույքներ

(հաստատուն)

 

Մինչև 60 ամիս

61- 84 ամիս

Անվանական

Փաստացի

Անվանական

Փաստացի

ՀՀ դրամ

16%

18.20%

17%

18.85%

ԱՄՆ դոլար

10%

11.34%

11%

11.97%

Եվրո

9%

10.16%

10%

10.82%

7.

Տարեկան տոկոսադրույքներ

(լողացող)

 

Անվանական

Փաստացի

ՀՀ դրամ

սկսած 15%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 6%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը սկսած 16.75%-ից

ԱՄՆ դոլար

սկսած 9%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 8%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը սկսած 9.98%-ից

Եվրո

սկսած 8%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 8%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը սկսած 8.83%-ից

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%, սակայն ոչ ավել քան 21%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 24 ամիս ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգ

8.

Վարկի տրամադրման եղանակ

ՀՀ դրամ

Անկանխիկ (վարկի գումարը մուտքագրվում է հաճախորդի բանկային հաշվին)

ԱՄՆ դոլար, Եվրո

Անկանխիկ (վարկի գումարը տրամադրվում է վճարային քարտի միջոցով՝ մուտքագրելով քարտային հաշվին):

9.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով կարգավորվող  վարկերի դեպքում

Տուգանք չի կիրառվում

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով չկարգավորվող  վարկերի դեպքում

Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 1%-ի չափով:

Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում տուգանք չի կիրառվում

10.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

11.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոցները

Երևան, Լոռի, Շիրակի և Կոտայքի մարզերում գտնվող անշարժ գույք. բնակարան, բնակելի տուն, տարածք /բացառությամբ արտադրական տարածքների/:
Բացի  անշարժ գույքի գրավադրումից վարկառուից պահանջվում է նաև առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորություն, այն դեպքում երբ Վարկ/գրավ հարաբերակցությունը գերազանցում է 30%:

12.

Վարկ/գրավ հարաբերակցություն

Գույքի գնահատված արժեքի մինչև 50%-ը

13.

Վարկունակության գնահատում

Եթե վարկի գումարը գերազանցում է գրավի արժեքի 30%-ը Վարկառուի կամ երաշխավորի Fico Սքորը պետք է լինի 510 և բարձր, միևնույն ժամանակ Հաճախորդը չպետք է ունենա վերջին 1 տարվա ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումներ և մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:

14.

Գանձվող վճարներ

  • Վարկի գումարի կանխիկացման դեպքում գանձվում է կանխիկացման վճար ըստ Բանկում գործող սակագների:

15.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

16.

Այլ պայմաններ

  • Վարկառուն և գրավատուն պետք է լինի նույն անձը, իսկ տարբեր անձանց դեպքում պետք է լինեն համատեղ տնտեսություն վարող անձինք (նույն տանիքի տակ բնակվող անձինք):
  • Այլ ֆինանսական կազմակերպություններից վարկերի վերաֆինանսավորման դեպքում գրավի առարկայի գնահատման վճարը, գրավադրվող գույքի վերաբերյալ սահմանափակումների մասին տեղեկանքի, գրավի պայմանագրի նոտարական վավերացման և ՀՀ Կադաստրի կոմիտեում գրավի պայմանագրի գրանցման վճարները կարող են կատարվել Բանկի հաշվին այն պարագայում, երբ Բանկի կողմից տրամադրվող վարկի գումարը գերազանցում է 5,000,000 ՀՀ դրամը/ 10,000 ԱՄՆ դոլարը/ 10,000 Եվրոն: Այդ ժամանակ, վարկային պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող 24 ամիսների ընթացքում վարկի ամբողջական մարման պարագայում վարկառուն պարտավորվում է Բանկին հատուցել վերավարկավորման նպատակով կատարված վերոհիշյալ ծախսերը: