Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Ազգային հիփոթեքային ընկերություն էներգաարդյունավետության բարձրացման վերանորոգման վարկեր «Իմ Տանիք»

1.  

Ովքեր կարող են դիմել

18 – 63 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

2.  

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

3.  

Վարկավորման գումար

3,000,000 15,000,000 ՀՀ դրամ

4.  

Վարկի մարման ժամկետը

60-84 ամիս

5.  

Տարեկան անվանական

տոկոսադրույք

Հաստատուն 12%

Փաստացի 13.86%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Նշված տոկոսադրույք + 0.4%

6.  

Վ/Ե գործակից /OTI/

45%

7. 

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

3 մլն – 5 մլն ՀՀ դրամի` առանց գրավադրման, կպահանջվի առնվազն 1 անձի երաշխավորություն (երբ վարկառուն չունի Բանկում անշարժ գույքի գրավադրմամբ վարկ)

3 մլն – 7 մլն ՀՀ դրամ` առանց գրավադրման, կպահանջվի առնվազն 1 անձի երաշխավորություն (երբ վարկառուն ունի Բանկում անշարժ գույքի գրավադրմամբ վարկ)

7 մլն-15 մլն ՀՀ դրամի չափով վարկավորվելու դեպքում, որպես  վարկի ապահովման միջոց պետք է հանդիսանա վերանորոգվող անշարժ գույքը

 

8. 

 

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում:

9.  

Վարկային պայմանագրով ամրագրված վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:

 

10.  

Վարկ/գրավ հարաբերակցությունը

Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի մինչև 70 %-ի չափով:

11.  

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ

Միանվագ կամ փուլային

12.  

Բանկի կողմից գանձվող միջնորդավճարներ

Առանց միջնորդավճարի

13.

Այլ այմաններ

1.  Վարկի գումարի առնվազն 30%-ը պետք է օգտագործվի բնակելի տան/բնակարանի ԷԱ բարելավման և հին կենցաղային տեխնիկայի փոխարինման (նորի ձեռք բերման) նպատակով: Կենցաղային սարքերի չափաբաժինը չի կարող գերազանցել ընդհանուր վարկի գումարի 10%-ը։

2.  Ծրագրի շրջանակում վերանորոգման վարկի նախահաշիվը պետք է կազմել էներգաարդյունավետության գնահատման գործիքի միջոցով։

3.  Վարկառուի/համավարկառուի  վերջին  12 ամսում վարկերի ժամկետանց օրերի թիվը չպետք է գերազանցի 30 օրը:

14.  

Ապահովագրություն

1.      Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։

2.      Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։