Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Առևտրային հիփոթեքային վարկեր

1.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է առևտրային նշանակության անշարժ գույքի` արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածքի, շինության (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռքբերման, վերանորոգման, արդիականացման կամ կառուցապատման նպատակով:

2.

Ովքեր կարող են դիմել

18– 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

4.

Վարկավորման գումար

Անշարժ գույք ձեռք բերում,

Կառուցապատում

10,000,000-ից մինչև 120,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Վերանորոգում

5,000,000-ից մինչև 30,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

5.

Վարկի մարման ժամկետը

Անշարժ գույք ձեռք բերում,

Կառուցապատում

ՀՀ դրամ

Հաստատուն

 60 -180 ամիս

Լողացող

 60 - 240 ամիս

ԱՄՆ դոլար և Եվրո

Հաստատուն

 60 - 180 ամիս

Լողացող

 60 - 240 ամիս

Վերանորոգում

 60 - 84 ամիս

6.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ (հաստատուն)[1]

ՀՀ դրամ

14% - 17%

ԱՄՆ դոլար

9.2% - 12%

Եվրո

7.2% - 10%

7.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ (լողացող) [2]

ՀՀ դրամ

Սկսած  13.2% - ից (հաստատուն բաղադրիչ` սկսած  4.2%-ից + փոփոխուն բաղադրիչ)

ԱՄՆ դոլար

Սկսած 9.2%  - ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 8.2%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Եվրո

Սկսած 7.2%  - ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 7.2%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 12 ամիս ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

8.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

9.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

  10.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Ձեռք բերվող, վերանորոգվող անշարժ գույք, այլ անշարժ գույք: Կառուցապատման դեպքում հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի  կառուցումը/կառուցվող անշարժ գույքը :

  11.

Վարկ/գրավ հարաբերակցությունը[3]

Առաջնային շուկայից (կառուցապատողից) ձեռք բերում[4]

ՀՀ դրամ` Գնահատված արժեքի մինչև 90%[5]

Արտարժույթ` Գնահատված արժեքի մինչև 70%

Երկրորդային շուկայից ձեռք բերում

ՀՀ դրամ` Գնահատված արժեքի մինչև 85%[6]

Արտարժույթ` Գնահատված արժեքի մինչև 70%

Կառուցապատում և վերանորոգում

Գնահատված արժեքի մինչև 70%

  12.

Ապահովագրություն

Անշարժ գույքի ապահովագրություն-  պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով:

  13.

Վարկի տրամադրման եղանակը

  • Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/
  • Վերանորոգման և կառուցապատման նպատակով Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլային, որը սահմանվում է Վարկի տրամադրման որոշումը կայացնող Լիազոր մարմնի կողմից: Վարկը փուլերով տրամադրման դեպքում, փուլերը սահմանվում է` հիմք ընդունելով Հաճախորդի կողմից ներկայացված կատարվելիք ծախսերի նախահաշիվը, վարկի ժամկետը, գումարի չափը, Հաճախորդի վարկունակությունը:

  14.

Այլ պայմաններ

  • Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[7], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
  • Վարկառուն կարող է  չմուտքագրել կանխավճար, փոխարենը իրականացնելով լրացուցիչ անշարժ գույքի գրավադրում, որի դեպքում Վարկառուին տրամադրվող Վարկի գումարը չպետք է գերազանցի ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը` պահպանելով 70% «Վարկ/գրավ» հարաբերակցությունը:
  • Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:
  • Անշարժ գույքի գնելու իրավունքը ձեռք բերելու դեպքում, որպես  վարկի ապահովման միջոց կարող է հանդիսանալ անշարժ գույքի գնման իրավունքը։

  15.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)՝ նշված տոկոսադրույք + 0.2%:

[2] Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)՝ նշված տոկոսադրույք + 0.2%:

[3] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:

[4] Անավարտ շինության դեպքում (Կառուցապատողից ձեռբերման դեպքում) որպես գրավի արժեք հանդիսանում է կառուցապատողի կողմից տրամադրված տեղեկանքում և հետագայում առուվաճառքի պայմանագրում նշված առուվաճառքի գինը:

[5] Եթե հաճախորդը ունի արտարժույթով վարկ, ապա Գնահատված արժեքի մինչև 70 %:

[6] Եթե հաճախորդը ունի արտարժույթով վարկ, ապա Գնահատված արժեքի մինչև 70 %:

[7] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով: