Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Ազգային հիփոթեքային ընկերության կողմից էներգաարդյունավետ անշարժ գույքի ձեռքբերման վարկ

1.

Ովքեր կարող են դիմել

18–58 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

2. 

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

3.

Վարկավորման գումար

2,000,000- 45,000,000 ՀՀ դրամ

4.

Վարկի մարման ժամկետը

120–240 ամիս

5.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

12.5%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն կանխավճարի, դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Նշված տոկոսադրույք + 0.6%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Նշված տոկոսադրույք + 0.4%

6.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

7.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,
ժամկետանց տոկոսագումարի համար՝ օրական 0.1%:

8.

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

9.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Բանկի հետ համագործակցող, ԷԱ անձնագիր ունեցող կառուցապատող ընկերության կողմից կառուցվող շենքից:Ձեռք բերվող անշարժ գույք կամ գնման իրավունք, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ բնակելի անշարժ գույք:

10.

Անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված շուկայական առավելագույն արժեքը

55,000,000 ՀՀ դրամ

11.

Վարկ/գրավ հարաբերակցությունը

  1. Ոչ ավելի, քան  բնակելի անշարժ գույքի /գնման իրավունքի/ արժեքի 70%[1]
  2. Ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի /գնման իրավունքի/ արժեքի 90%, եթե գրավադրվում է լրացուցիչ բնակելի անշարժ գույք.ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 70%
  3. Վարկի գումարը կարող է կազմել գրավի արժեքի առավելագույնը 90%-ը, եթե առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վ/Գ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով

12.

Ապահովագրություն

  1. Գրավադրված գույքի ապահովագրություն /շենքի ավարտական ակտի առկայության դեպքում/
  2. Վարկառուի և համավարկառու/ներ/ի (առկայության դեպքում)` դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրության վկայագրերը։ Ընդ որում համավարկառու/ներ/ի առկայության դեպքում դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրությունը կատարվում է վարկի գումարից վարկառուի և համավարկառու/ներ/ի եկամուտներին համամասն։
  3. Հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վ/Գ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով։ Հիփոթեքային պարտավորության ապահովագրությունը պետք է գործի առնվազն մինչև այն պահը, երբ վարկառուն վարկի գումարից կկատարի Վ/Գ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով վճարում

13. 

Վարկի տրամադրման եղանակը

  • Անկանխիկ ՝ /գումարը փոխանցվում է կառուցապատողի հատուկ հաշվեհամարին/

14.

Այլ պայմաններ

  • Կանխավճարը Վարկառուն մուտքագրում է կառուցապատողի հատուկ հաշվեհամարին
  • Որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ կարող է հանդիսանալ կառուցապատողի կողմից տրված տեղեկանքը:
  • Վարկի գումարն ամբողջությամբ սառեցվում է կառուցապատողի հատուկ հաշվեհամարին մինչ շենքի ավարտական ակտի գրանցումը

15.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի /գնման իրավունքի/ գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը: