Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Բնակարանային հիփոթեքային վարկ

1.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է  բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, առանձնատան, բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռք բերման կամ վերանորոգման կամ առանձնատան, բնակելի տան կառուցապատման նպատակով:

2.

Ովքեր կարող են դիմել

18 – 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3. 

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

4.

Վարկավորման գումար

Անշարժ գույք ձեռք բերում, Կառուցապատում

 2,000,000 - 80,000,000 ՀՀ դրամ

Վերանորոգում

 1,000,000 - 10,000,000 ՀՀ դրամ

5.

Վարկի մարման ժամկետը

Անշարժ գույք ձեռք բերում, Կառուցապատում

 60 - 180 ամիս

Վերանորոգում

 60 - 84 ամիս

6.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

14%-17%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Նշված տոկոսադրույք + 0.2%

7.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

8.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

9.

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

10.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

  1. Ձեռք բերվող, վերանորոգվող անշարժ գույք, այլ անշարժ գույք: Կառուցապատման դեպքում հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի  կառուցումը/կառուցվող անշարժ գույքը:
  2. Կառուցապատվող շենքից անշարժ գույք  ձեռք բերելու դեպքում, եթե կառուցապատողի հատուկ հաշիվը գտնվում է այլ բանկում, կառուցապատվող շենքի տվյալ անշարժ գույքը գնելու իրավունքը, ինչպես նաև այլ անշարժ գույք, որի շուկայական արժեքը չպետք է ցածր լինի տրամադրվող վարկի գումարի չափից:

11.

Վարկ/գրավ հարաբերակցությունը[1]

Առաջնային շուկայից (կառուցապատողից) ձեռք բերում[2]

Գնահատված արժեքի մինչև 90%[3]

Երկրորդային շուկայից ձեռք բերում

Գնահատված արժեքի մինչև 85%[4]

Կառուցապատում և վերանորոգում

Գնահատված արժեքի մինչև 70%

12.

Ապահովագրություն

Անշարժ գույքի ապահովագրություն-  պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով:

13.

Վարկի տրամադրման եղանակը

  • Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/
  • Վերանորոգման և կառուցապատման նպատակով Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլային, որը սահմանվում է Վարկի տրամադրման որոշումը կայացնող Լիազոր մարմնի կողմից: Վարկը փուլերով տրամադրման դեպքում, փուլերը սահմանվում է` հիմք ընդունելով Հաճախորդի կողմից ներկայացված կատարվելիք ծախսերի նախահաշիվը, վարկի ժամկետը, գումարի չափը, Հաճախորդի վարկունակությունը:

14.

Այլ պայմաններ

  • Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[5], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
  • Վարկառուն կարող է  չմուտքագրել կանխավճար, փոխարենը իրականացնելով լրացուցիչ անշարժ գույքի գրավադրում, որի դեպքում Վարկառուին տրամադրվող Վարկի գումարը չպետք է գերազանցի ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը` պահպանելով 70% «Վարկ/գրավ» հարաբերակցությունը:
  • Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:

15.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:

[2] Անավարտ շինության դեպքում (Կառուցապատողից ձեռբերման դեպքում) որպես գրավի արժեք հանդիսանում է կառուցապատողի կողմից տրամադրված տեղեկանքում և հետագայում առուվաճառքի պայմանագրում նշված առուվաճառքի գինը

[3] Եթե հաճախորդը ունի արտարժույթով վարկ, ապա Գնահատված արժեքի մինչև 70 %

[4] Եթե հաճախորդը ունի արտարժույթով վարկ, ապա Գնահատված արժեքի մինչև 70 %:

[5] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով