Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար բնակարանային հիփոթեքային վարկեր

1.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, առանձնատան, բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռք բերման նպատակով:

2.

Ովքեր կարող են դիմել

18 – 63 տարեկան ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող ոչ ռեզիդենտ համավարկառու:

3.

Վարկավորման արժույթը

ԱՄՆ դոլար, Եվրո

4.

Վարկավորման գումար

2.000.000-80.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար կամ Եվրո

5.

Վարկի մարման ժամկետը

 60 - 180 ամիս

6.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ (hաստատուն)[1]

ԱՄՆ դոլար

9.2% - 12%

Եվրո

8.2% - 11%

7.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ (լողացող)[2]

ԱՄՆ դոլար

Սկսած 9.2%-ից  (հաստատուն բաղադրիչ` սկսած 8.2 %-ից + փոփոխուն բաղադրիչ)

Եվրո

Սկսած 7.7%-ից  (հաստատուն բաղադրիչ` սկսած 7.7 %-ից + փոփոխուն բաղադրիչ)

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 36 ամիս (Վերանորոգման վարկերի դեպքում՝ 12 ամիս) ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

8.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

9.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

10.

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

11.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Երևան քաղաքում գտնվող  բնակարան կամ բնակելի տուն:

Գնման իրավունք` համագործակցող կառուցապատողներից բնակարանի ձեռքբերման դեպքում:

Բացի  անշարժ գույքի գրավադրումից վարկառուից կարող է պահանջվել նաև երաշխավորություն:

12.

Վարկ/գրավ հարաբերակցությունը[3]

Գնահատված արժեքի մինչև 70%

 

13.

Ապահովագրություն

Անշարժ գույքի ապահովագրություն-  պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով:

14.

Վարկի տրամադրման եղանակը

  • Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/

15.

Վարկունակության գնահատում

Հաճախորդը չպետք է ունենա վերջին 1 տարվա ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումներ և մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:

16.

Այլ պայմաններ

  • արկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[4], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
  • Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:
  • Գրավատուն և Վարկառուն պետք է լինի նույն անձը
  • Հաճախորդը պետք է ներկայացնի եկամտի աղբյուրը

17.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)՝ նշված տոկոսադրույք + 0.2%:
[2] Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)՝ նշված տոկոսադրույք + 0.2%:
[3] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:
[4] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով