Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Ազգային հիփոթեքային ընկերություն էներգաարդյունավետության կառուցապատման վարկեր

1.  

Ովքեր կարող են դիմել

18 – 63 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

2.  

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

3.  

Վարկավորման գումար

3,000,000 մլն – 45,000,000 մլն ՀՀ դրամ

4.  

Վարկի մարման ժամկետը

120-240 ամիս

5.  

Տարեկան անվանական տոկոսադրույք

Հաստատուն 13% (վարկի վերաֆինանսավորումը ստանալուց հետո նվազեցման հնարավորությամբ)

Փաստացի 14․96%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Նշված տոկոսադրույք + 0.4%

6.  

Վ/Ե գործակից /OTI/

45%

7.  

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Կառուցապատվող հողը կամ կիսակառույցը, ինչպես նաև լրացուցիչ բնակելի անշարժ գույք:

8.  

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում:

9.  

Վարկային պայմանագրով ամրագրված վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:

 

10. 

Վարկ/գրավ հարաբերակցությունը

Անշարժ գույքի/երի գնահատված շուկայական արժեքի մինչև 70 %-ի չափով:

11. 

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ

12. 

Բանկի կողմից գանձվող միջնորդավճարներ

Առանց միջնորդավճարի  

13. 

Այլ այմաններ

1. Կառուցվող գույքը համարվում է ԷԱ, եթե կառուցվող բնակելի տան պատերի և տանիքի ջերմամեկուսացումը, պատուհանները և ապակեպատ տարածքները, ինչպես նաև արտաքին դռները համապատասխանում են Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի պահանջներին։

2. Ծրագրի շրջանակում վերանորոգման վարկի նախահաշիվը պետք է կազմել էներգաարդյունավետության գնահատման գործիքի միջոցով։

3. Վարկի առավելագույն գումարը չպետք է գերազանցի  հաճախորդի կողմից ներկայացված կառուցման աշխատանքների կատարման  նախահաշվի գումարի 80%-ը։ 

4. Կառուցման նպատակով վարկերը պետք է տրամադրվեն մասնաբաժիններով (տրանշերով), ընդ որում վարկի վերջին մասնաբաժնով պետք է ֆինանսավորվի շինարարական աշխատանքների վերջին փուլը և չպետք է գերազանցի վարկի գումարի 20%-ը։

 

Ապահովագրություն

1.  Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։

2.  Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։

 

 

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

·  Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: