Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Action

1.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է Բանկի «EvocaTouch» հեռակառավարման համակարգով հայտ ներկայացնելու միջոցով, անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

2.

Ովքեր կարող են դիմել

21-58 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են բանկի հաճախորդ:

3.

Վարկի արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

4.

Վարկի գումարը

ՀՀ դրամ

310,000.00 – 10,000,000.00

ԱՄՆ դոլար

500.00-20,000.00

Եվրո

500.00-20,000.00

Վարկի առավելագույն գումարը որոշվում է համաձայն հաճախորդի վարկարժանության  գնահատականի

5.

Վարկի տրամադրման կարգը

Վարկի տրամադրումն իրականացվում է անկանխիկ եղանակով` հաշվեգրելով հաճախորդի բանկային հաշվին:

6.

Տարեկան անվանական տոկոսադրույք

ՀՀ դրամ

18 % - 21.5%

ԱՄՆ դոլար

13.5 % – 18 %

ԵՎՐՈ

12 % – 17 %

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը որոշվում է համաձայն հաճախորդի վարկարժանության  գնահատականի

7.

Վարկի մարման ժամկետը

24 – 60 ամիս

8.

Վարկի մարման եղանակ

«Անուիտետային»

9.

Գանձվող վճարներ

Առկա չէ

10.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

11.

Վարկունակության գնահատում /վարկի հաստատման պայմաններ/

Համաձայն սքորինգի և վարկունակության չափանիշների

12․

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է վայրկյանների ընթացքում:

Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում: