Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Օնլայն օվերդրաֆտներ վճարային քարտերով (վարկային քարտեր)

Տրամադրման նպատակը

Անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

Ովքեր կարող են դիմել

21-60 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Սահմանաչափ

Նվազագույնը` 100,000 ՀՀ դրամ և դրան համարժեք արտարժույթ, իսկ առավելագույնը` 10,000,000 ՀՀ դրամ  և  դրան համարժեք արտարժույթ

Սահմանաչափի տեսակ

Վերականգնվող` ամսական նվազագույն մարման պահանջով

Սահմանաչափի տրամադրման եղանակ

Վարկային սահմանաչափը տրամադրվում է Բանկի վճարային քարտերի միջոցով:

Արժույթը`

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Անվանական տոկոսադրույք`

ՀՀ դրամ` 16%-21.5%, ԱՄՆ դոլար` 13-16%, Եվրո` 12-16%

Արտոնյալ ժամանակահատված

Չի տրամադրվում

Մարման ժամկետ

36 ամիս

Ամսական նվազագույն մարման պահանջ

Քարտապանը պարտավորվում է վճարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված սահմանաչափի 5%-ը /նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ/+կուտակված%  մինչև քաղվածում նշված վերջնաժամկետը: Ամիս է սահմանվում յուրաքանչյուր ամսվա 1-ից մինչ հաջորդ ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը:

Քաղվածքի օր

Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը

Վճարման վերջնաժամկետ

 

Յուրաքանչյուր ամսվա 16-ը (եթե տվյալ ամսվա 16-ը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա վերջնաժամկետ է համարվում հաջորդ աշխատանքային օրը):

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

Ամսական նվազագույն վճարը վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.015% օրական

Հաշվեգրված տոկոսները վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.1% օրական

Վարկունակության գնահատում /վարկի հաստատման պայմաններ/

Համաձայն նոր մշակված սքորինգային համակարգի

Տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է վայրկյանների ընթացքում:Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:

Շեղումներ և/կամ ավտոմատ մշակված սքորինգային համակարգի կողմից մերժված օվերդրաֆտի հայտերի դեպքում, որոշումը կայացվում է առավելագույնը 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում` համաձայն սույն վարկավորման պայմանների և սակագների:
Շեղումների դեպքում կարող է պահանջվել բանկի համար ընդունելի ապահովման միջոց: