Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Գույքի գրավով ապահոված անհատական վարկեր /վարկունակության գնահատմամբ/

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

Ովքեր կարող են դիմել

18– 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկավորման գումար

ՀՀ դրամ (Անշարժ գույքի գրավի դեպքում)

2,000,000 –- 50,000,000

ՀՀ դրամ (Ավտոմեքենայի գրավի դեպքում)

5,000,000 –-50,000,000

ԱՄՆ դոլար

4,000 - 100,000

Եվրո

4,000 - 80,000

Վարկի մարման ժամկետը

Հաստատուն տոկոսադրույքի կիրառման դեպքում

Անշարժ գույքի գրավադրմամբ

24 - 84 ամիս

Շարժական գույքի գրավադրմամբ

60 ամիս

Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում

36 - 120 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույքներ (հաստատուն)

 

Անվանական

Փաստացի

ՀՀ դրամ

Անշարժ գույքի գրավի դեպքում

Մինչև 36 ամիս

Վարկ/գրավ մինչև 50%

16% - 17%

17.28%- 20.03%

Վարկ/գրավ 51-70%

17.5% - 18.5%

19.03%- 21․83%

37 - 84 ամիս

Վարկ/գրավ մինչև 50%

17% - 18%

18.42%- 20․72%

Վարկ/գրավ 51-70%

18.5% - 19.5%

20.18%- 22․54%

Ավտոմեքենայի գրավի դեպքում

19.5% - 20.5%[1]

23.34%- 23.91%

ԱՄՆ դոլար

Անշարժ գույքի գրավի դեպքում

Վարկ/գրավ մինչև 50%

10.5%

12․72%

Վարկ/գրավ 51% - 70%

11.5%

13․86%

Ավտոմեքենայի գրավի դեպքում

14.5% - 16.5%

19.12%- 22․30%

Եվրո

Անշարժ գույքի գրավի դեպքում

Վարկ/գրավ մինչև 50%

9.5%

11․47%

Վարկ/գրավ 51% - 70%

10.5%

12․59%

Ավտոմեքենայի գրավի դեպքում

13.5%

18․60%

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

(լողացող)

 

 

Վարկի տրամադրման առաջին 24 ամիսներին

25-րդ ամսվանից սկսած

Փաստացի

ՀՀ դրամ

Վարկ/գրավ մինչև 50%

16%

6.5% + փոփոխուն բաղադրիչ

12.70%- 22.05%

Վարկ/գրավ 51 - 70%

17%

8% + փոփոխուն բաղադրիչ

13.82%- 23․29%

ԱՄՆ դոլար

Վարկ/գրավ մինչև 50%

10.5%

8% + փոփոխուն բաղադրիչ

6.71%- 15.62%

Վարկ/գրավ 51 - 70%

11.5%

9% + փոփոխուն բաղադրիչ

7.7%- 16.77%

Եվրո

Վարկ/գրավ մինչև 50%

9.5%

7.5% + փոփոխուն բաղադրիչ

5.65%- 14.48%

Վարկ/գրավ 51 - 70%

10.5%

8.5% + փոփոխուն բաղադրիչ

6.71%- 15․62%

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%  սակայն ոչ ավել քան 21%

Լողացող տոկոսադրույքը գործում է որպես պայմանագրով նախատեսված վարկի տոկոսադրույք վարկի գործողության 24-րդ ամիսը լրանալուց հետո:

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը տարեկան երկու անգամ՝ փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին պարբերաբար վերանայվում է: Որպես փոփոխուն բաղադրիչ պետք է կիրառվի 24-րդ ամիսը լրանալուց հետո առաջիկա վերանայման ամսաթվից սկսած Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

 

Լողացող տոկոսադրույքը, այն անվանական տոկոսադրույքն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` ՏԼ=ՏՀ+ՏՓ, որտեղ՝

ՏԼ-Լողացող տոկոսադրույք,
ՏՓ-Փոփոխուն բաղադրիչ
ՏՀ- Հաստատուն բաղադրիչ:

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը (ՏՓ), կախված վարկի արժույթից, որոշվում է հետևյալ շուկայական տոկոսադրույքների միջոցով`

  • ՀՀ դրամով հիմնական փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում 6 ամիս ժամկետայնությամբ ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունը: ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները (եկամտաբերության կոր)` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/fmofinancialmarkets.aspx:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:
    Եթե վերոնշյալ ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա տոկոսադրույքը հաջորդ ժամանակահատվածի համար սահմանվում է՝ հիմք ընդունելով Բանկի կողմից սահմանվող երկրորդային ցուցանիշը:
  • ՀՀ դրամով երկրորդային փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջ ավանդների) ներգրավված ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները: Ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջ ավանդներ) ներգրավված ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx:
    Երկրորդային փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:
  • ԱՄՆ դոլարով հիմնական փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդների տոկոսադրույքները: Ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Եթե վերոնշյալ ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա տոկոսադրույքը հաջորդ ժամանակահատվածի համար սահմանվում է՝ հիմք ընդունելով Բանկի կողմից սահմանվող երկրորդային ցուցանիշը:
  • ԱՄՆ դոլարով երկրորդային փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույքը (CME Term SOFR USD 6 Month): ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում TSFR6M հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:
  • Եվրոյով հիմնական փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում Եվրոյով 6 ամիս ժամկետայնությամբ Եվրոպական Միջբանկային Առաջարկի տոկոսադրույքը (EMMI EURIBOR 6 Month): Եվրոյով 6 ամիս ժամկետայնությամբ Եվրոպական Միջբանկային Առաջարկի տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում EUR006M հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:
  • Եվրոյով երկրորդային փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում Գերմանիայի եվրոյով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության տոկոսադրույքը: Գերմանիայի եվրոյով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում YCGT0016 հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:
    Առաջնայինից երկրորդային փոփոխուն բաղադրիչի անցնելու դեպքում կարող է կիրառվել ճշգրտման գործակից:

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով կարգավորվող  վարկերի դեպքում

Տուգանք չի կիրառվում

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով չկարգավորվող  վարկերի դեպքում

Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 1%-ի չափով:

Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում տուգանք չի կիրառվում

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

Վարկի տրամադրման եղանակը

ՀՀ դրամ

Անկանխիկ (վարկի գումարը մուտքագրվում է հաճախորդի բանկային հաշվին)

ԱՄՆ դոլար, Եվրո

Անկանխիկ (վարկի գումարը տրամադրվում է վճարային քարտի միջոցով՝ մուտքագրելով քարտային հաշվին):

Վարկի վերադարձելության ապահովման միջոցները

Անշարժ կամ շարժական գույք (ավտոմեքենա)

1.      Ավտոմեքենայի գրավադրման դեպքում գրավի առարկա կարող են հանդիսանալ՝

·        ռուսական արտադրության մինչև 3 տարվա վաղեմության ավտոմեքենաները,

·        ոչ ռուսական արտադրության մինչև 7 տարվա վաղեմության ավտոմեքենաները:

2.     Վարկ/գրավ հարաբերակցությունը Անշարժ գույքի դեպքում 40% իսկ շարժական գույքի դեպքում 30% գերազանցելու պարագայում  բացի  անշարժ կամ շարժական գույքի գրավադրումից վարկառուից պահանջվում է նաև առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորություն:

Վարկ/գրավ հարաբերակցություն 

Անշարժ գույքի գրավադրման  դեպքում

Գույքի գնահատված արժեքի մինչև 70%

Շարժական գույքի գրավադրման դեպքում (ավտոմեքենա)

Գույքի գնահատված արժեքի մինչև 50%

Ապահովագրություն

Ավտոմեքենայի գրավադրման դեպքում գրավ հանդիսացող ավտոմեքենայի ապահովագրություն

Յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով

Գանձվող վճարներ

Վարկի գումարի կանխիկացման դեպքում գանձվում է կանխիկացման վճար ըստ Բանկում գործող սակագների:

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

·   Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

·   Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

 

[1] Նշված տոկոսադրույքները կիրառվում են, եթե գրավադրվող  տրանսպորտային միջոցի ապահովագրությունը կատարվում է Բանկի կողմից և Բանկի հաշվին: Ապահովագրությունը վարկառուի կողմից և վարկառուի հաշվին կատարվելու դեպքում Գլխավոր վարկային կոմիտեի որոշմամբ կարող է կիրառվել նշված տոկոսադրույքից 2.5% ցածր տոկոսադրույք