Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Visa Infinite վճարային քարտերով տրամադրվող վարկային սահմանաչափ

Ովքեր կարող են դիմել

21-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են բանկի Visa Infinite քարտապան:

Սահմանաչափ

1,000,000 - 10,000,000

ՀՀ դրամ

1,000-20,000

ԱՄՆ դոլար

1,000-20,000

Եվրո

Սահմանաչափի տեսակ

Վարկային սահմանաչափի վճարման արտոնյալ ժամանակահատվածով

Սահմանաչափի տրամադրման եղանակ

Վարկային սահմանաչափը տրամադրվում է Բանկի Visa Infinite վճարային քարտերի միջոցով:

Արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Անվանական տոկոսադրույք

ՀՀ դրամ

16%

ԱՄՆ դոլար

14%

Եվրո

12%

Արտոնյալ ժամանակահատված

Մինչև 45 օր

Մարման ժամկետ

12-36 ամիս

Քաղվածքի օր

Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը

Վճարման կարգ

Օգտագործված վարկային սահմանաչափի մարման համար սահմանվում է արտոնյալ ժամանակահատված` տվյալ ամսվա 1-ից մինչև հաջորդող ամսվա 16-ը:

Յուրաքանչյուրամսվա 1-16-ը (եթե տվյալ ամսվա 16-ը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա վերջնաժամկետ է համարվում հաջորդ աշխատանքային օրը) ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա քաղվածով ձևավորված պարտքը ամբողջությամբ մարվելու դեպքում, օգտագործված գումարների նկատմամբ տոկոսներ չի հաշվարկվում:

Վերը նշված ժամանակահատվածում պարտքը ամբողջությամբ չմարվելու դեպքում, հաշվարկվում են տոկոսներ`  օգտագործման օրվանից սկսած մինչև պարտքը  ամբողջությամբ  փաստացի մարելու  օրը:

Տույժեր`

Ժամկետանց  գումարի չվճարման տույժ` 0.015% օրական

Հաշվեգրված տոկոսները վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.1% օրական

Փաստացի տոկոսադրույք

12.72-17.28%

Վարկունակության գնահատում /վարկի հաստատման պայմաններ/

Վարկի տրամադրման անհրաժեշտ պայման է հանդիսանում.

  1. Վերջին 12 ամսում հսկվող և ավելի խիստ դասով դասկարգված վարկերի բացակայությունը, հայտի ներկայացման պահին ժամկետանց կամ դասակարգված վարկերի բացակայությունը (ներառյալ երաշխավորությունները), վերջին 12 ամսում ժամկետանց օրերի թիվը չի գերազանցում 30 օրը:
  2. Հիմնավոր եկամուտների առկայություն
  3. Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել առնվազն 1 (մեկ) ֆիզիկական կամ 1 (մեկ) իրավաբանական անձի երաշխավորություն

Տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: