Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Հիփոթեքային վարկ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան»

1.

 

Առաջնային շուկա

Երկրորդային շուկա

2.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է երիտասարդ ընտանիքներին, գոյություն ունեցող բնակելի անշարժ գույք ձեռքբերելու և մշտական բնակվելու նպատակով:[1]

3.

Ովքեր կարող են դիմել

ՀՀ քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձինք, ում ամուսինը հանդիսանում է ՀՀ քաղաքացի: Ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը , կամ երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ):

4․

Համավարկառու

Վարկառուի ամուսինը և նրանց երկուսի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը(ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները):

Համավարկառուների տարիքը չպետք է գերազանցի 61 տարեկանը

5.

Վայրը

ՀՀ ամբողջ տարածքում

6․

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ

7.

Վարկի մարման ժամկետը

120 - 180 ամիս

8․

Վարկավորման գումար և վարկ/գրավ հարաբերակցություն

  1. Երևանում և ՀՀ մարզերում` 27,000,000  ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 80%։[1]
  2. Երևանում և ՀՀ մարզերում` ` 27,000,000  ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 90%, եթե բավարարված է հետևյալ պահանջներից առնվազն մեկը.

ա) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 80%,

բ) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից ներկայացվում է նաև երաշխավորություն Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված` 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից։

գ) առկա է հիփոթեքային պարտավորության պահովագրություն՝ ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի 20 տոկոսի և վարկառուի կողմից 10 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով[2]:

  1. Երևանում և ՀՀ մարզերում` 22,500,000  ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 70%[1]։
  2. Երևանում և ՀՀ մարզերում` 22,500,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 90%, եթե բավարարված է հետևյալ պահանջներից առնվազն մեկը.

ա) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 70%,

բ) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից ներկայացվում է նաև երաշխավորություն Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված` 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից։

գ) առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի 30 տոկոսի և վարկառուի կողմից 10 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով:[2]

9.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

Բանկի կողմից սահմանված տոկոսադրույք 7.5 %, որը չի սուբսիդավորվում

Բանկի կողմից սահմանված տոկոսադրույք 6.9%, որից,

  • 2% սուբսիդավորում, ք. Երևանում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում
  • 4% սուբսիդավորում,  ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում:

Չի նախատեսվում

Նշված տոկոսադրույք + 0.6%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն կանխավճարի, դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Նշված տոկոսադրույք + 0.4%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

10.

Վարկի տրամադրման ձև

Միանվագ կամ փուլային:

Միանվագ

11.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

12.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

13.

Վարկի մարման ձևը

Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

14. 

Վարկի ապահովածություն

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը կամ անշարժ գույքի գնման իրավունքը։

15.

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեք

Ձեռք բերման արժեքը` ոչ ավելի, քան 30,000,000 ՀՀ դրամ և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի, քան 31 միլիոն ՀՀ դրամը։

Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ)` հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը։ Մասնավորապես, բնակարանի մակերեսի և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արժեքի արտադրյալը չպետք է գերազանցի 31,000,000 ՀՀ դրամը։

Ձեռք բերման արժեքը՝ ոչ ավելի, քան 25,000,000 ՀՀ դրամ և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը՝ ոչ ավելին, քան 26,000,000 ՀՀ դրամ: Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ) հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը: Մասնավորապես, բնակարանի մակերեսի և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արծեքի արտադրյալը շպետք է գերազանցի 26,000,000 ՀՀ դրամը

16.

Ապահովագրություն

  1. Գրավադրված գույքի ապահովագրություն
  2. Վարկառուի և համավարկառու/ներ/ի (առկայության դեպքում)` դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրության վկայագրերը։ Ընդ որում համավարկառու/ներ/ի առկայության դեպքում դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրությունը կատարվում է վարկի գումարից վարկառուի և համավարկառու/ներ/ի եկամուտներին համամասն։
  3. Վարկի գումարը կարող է կազմել առավելագույնը գրավի արժեքի 90%-ը եթե առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վ/Գ գործակցի 70%-ը /80% առաջնային շուկայի համար/ գերազանցող գումարի չափով։ Հիփոթեքային պարտավորության ապահովագրությունը պետք է գործի առնվազն մինչև այն պահը, երբ վարկառուն վարկի գումարից կկատարի Վ/Գ գործակցի 70%-ը /80% առաջնային շուկայի համար/ գերազանցող գումարի չափով վճարում:

17.

Վարկի տրամադրման եղանակը

  • Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/

18.

Այլ պայմաններ

  • Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[3], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
  • Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել անշարժ գույքի ձեռքբերման տարաժամկետ վճարմամբ պայմանագիր:

19.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

[1]Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:
Առանձին դեպքերում, եթե Բանկի հետ համագործակցող կառուցապատող ընկերությունը դիմել է համապատասխան մարմին շենքի ավարտական ակտ ստանալու համար, հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել նաև անշարժ գույքի գնման իրավունի ձեռքբերման նպատակով:

[2] Ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում Վարկ/Գրավ հարաբերակցությունը հասնում է 70%-ի՝ երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) գնված բնակարանի դեպքում և 80%-ի՝ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) գնված բնակարանի դեպքում։

[3] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով