Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Հիփոթեքային վարկի վերաֆինանսավորում

1.       

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է ձեռքբերվան կամ կառուցապատման նպատակով տրամադրված բնակելի կամ առևտրային նշանակության անշարժ գույքի (առաջնային և երկրորդային շուկայից) վերաֆինանսավորման նպատակով:

2.       

Ովքեր կարող են դիմել

18 – 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 65 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.       

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

4.       

Վարկավորման գումար

Եկամտի վերլուծությամբ

10,000,000 - 80,000,000 

Առանց եկամտի վերլուծության

10,000,000 – 50,000,000

5.       

Վարկի մարման ժամկետը

60 - 240 ամիս

6.       

Տարեկան անվանական տոկոսադրույք /լողացող/

Եթե հաճախորդը աշխատավարձը ստանում է ԷՎՈԿԱԲԱՆԿի միջոցով

Սկսած  12.5%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած  4.5%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Եթե հաճախորդը աշխատավարձը չի ստանում ԷՎՈԿԱԲԱՆԿԻ միջոցով

Սկսած  12.75%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած  4.75%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+2.5 %

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի կնքման պահից 36 ամիս ժամանակաշրջանին հաջորդող առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգ

7.       

 

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

 Վարկի տոկոսադրույք + 0.2%

8.       

Տարեկան փաստացի տոկոսադրույք /լողացող/

13.6 – 14 %

9.       

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Այլ ֆինանսական կազմակերպության կողմից Վարկի վերաֆինանսավորման դեպքում (վարկը ամբողջությամբ մարելիս) Բանկն իրավունք ունի  Վարկառուից գանձել միանվագ տուգանք հետևյալ չափերով`

1. Վարկի մնացորդի առավելագույնը 0.6 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,

2. Վարկի մնացորդի առավելագույնը 0.4 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,

3. Վարկի մնացորդի առավելագույնը 0.2 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:

10.     

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

 

11.      

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

12.      

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

1.      Ձեռքբերված, կառուցապատված անշարժ գույք` 100% ավարտվածությամբ:

2.      Բացի անշարժ գույքի գրավադրումից վարկառուից կարող է պահանջվել նաև առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորություն:

13.     

Վարկ/գրավ հարաբերակցությունը

Եթե գույքը գտնվում է Երևան քաղաքում

Գնահատված արժեքի մինչև 80%

Եթե գույքը գտնվում է Երևան քաղաքից դուրս

Գնահատված արժեքի մինչև 70%

Առանց եկամտի վերլուծության

Գնահատված արժեքի մինչև 50%

14.      

Վարկի տեղափոխման ծախսեր

Տեղափոխման ծախսերը կատարում է Բանկը

15.     

Ապահովագրություն

Անշարժ գույքի ապահովագրություն` պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով /կատարվում է վարկառուի կողմից/

16.     

Վարկի տրամադրման եղանակը

·      Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է ֆինանսական հաստատությանը/

17.      

Հաճախորդին տրամադրվող գումար վարկի մնացորդի չափով

·      1%, ոչ ավել քան 300.000 ՀՀ դրամ cash back /որը ենթակա է հարկման/, հաշվարկվում է վերաֆինանսավորվող գումարի նկատմամբ և փոխանցվում է քարտին վարկի տրամադրումից 15 աշխատանքային օրվա ընթացքում

18.     

Նվեր վճարային քարտ

·      MasterCard Gold, 25,000,000.00 ՀՀ դրամ և ավել վարկի դեպքում Evoca Travel Card

19.     

Այլ պայմաններ

·      Վարկառուն կարող է դիմել տոկոսադրույքի վերանայման համար, եթե առնվազն 2 ամիս աշխատավարձը ստանա ԷՎՈԿԱԲԱՆԿ-ով

20.     

2.  Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

·      Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

·      Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: