Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Բնակարանային հիփոթեքային վարկեր (առանց եկամուտների վերլուծության)

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում բնակարանի ձեռք բերման նպատակով:

Ովքեր կարող են դիմել

18 – 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդնտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

Վարկավորման արժույթը

ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկավորման գումար

4,000-50,000

Վարկի մարման ժամկետը

Մինչև 120 ամիս

      Անվանական

Փաստացի

Տարեկան տոկոսադրույքներ
(հաստատուն)

ԱՄՆ դոլար

Վարկ/գրավ մինչև 60%

11%

12.06%

Վարկ/գրավ 60,1%-70%

12%

13.18%

Եվրո

 

Վարկ/գրավ մինչև 60%

9%

9.84%

Վարկ/գրավ 60,1%-70%

10%

10.94%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Նշված տոկոսադրույք + 0,2 %

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,
ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Երևան քաղաքում գտնվող  բնակարան:

1.      Բացի  անշարժ գույքի գրավադրումից վարկառուից պահանջվում է նաև՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող  առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորություն:

Վարկ/գրավ հարաբերակցությունը[1]

Գնահատված արժեքի մինչև 70%

 

Ապահովագրություն

Անշարժ գույքի ապահովագրություն-  պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով:

Վարկի տրամադրման եղանակը

  • Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/

Բանկի կողմից գանձվող միջնորդավճարներ

Վարկային հաշվի սպասարկման վճար՝ վարկի գումարի 0.3%-ի չափով,

Վարկունակության գնահատում

Հաճախորդը չպետք է ունենա վերջին 1 տարվա ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումներ և մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:

Այլ պայմաններ

  • Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[2], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
  • Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:
  • Գրավատուն և Վարկառուն պետք է լինի նույն անձը
  • Հաճախորդը պետք է ներկայացնի եկամտի աղբյուրը

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:
[2] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով