Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Բնակարանային հիփոթեքային վարկեր լողացող տոկոսադրույքով

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է  բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, առանձնատան, բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռք բերման կամ վերանորոգման կամ առանձնատան, բնակելի տան կառուցապատման նպատակով: Վերանորոգման և կառուցապատման նպատակով Վարկերի տրամադրման համար հիմք է ընդունվում կատարվելիք ծախսերի նախահաշիվը:

Ովքեր կարող են դիմել

18 – 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկավորման գումար

Անշարժ գույք ձեռք բերում,
Կառուցապատում

Մինչև 80,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Վերանորոգում

Մինչև 10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Վարկի մարման ժամկետը

Անշարժ գույք ձեռք բերում,
Կառուցապատում

ՀՀ դրամ

Մինչև 240 ամիս

ԱՄՆ դոլար, Եվրո

Մինչև 240 ամիս

Վերանորոգում

Մինչև 84 ամիս

Տարեկան տոկոսադրույքներ

Անշարժ գույք ձեռք բերում,
Կառուցապատում

Վարկի տրամադրման առաջին 36 ամիսներին

37-րդ ամսվանից սկսած

Անվանական

Փաստացի

ՀՀ դրամ

Սկսած
11.7%-ից

Սկսած
14.12%-ից

4.5% + փոփոխուն բաղադրիչ

ԱՄՆ դոլար

Սկսած
8.7%-ից

Սկսած
9.21%-ից

8% + փոփոխուն բաղադրիչ

Եվրո

Սկսած
7.7%-ից

Սկսած
8.13%-ից

7.5% + փոփոխուն բաղադրիչ

Վերանորոգում

Վարկի տրամադրման առաջին 12  ամիսներին

13-րդ ամսվանից սկսած

Անվանական

Փաստացի

ՀՀ դրամ

Սկսած
12.7%-ից

Սկսած
14.23%-ից

5.5%  + փոփոխուն բաղադրիչ

ԱՄՆ դոլար

Սկսած
9.7%-ից

Սկսած
10.34%-ից

9% + փոփոխուն բաղադրիչ

Եվրո

Սկսած
8.7%-ից

Սկսած
9.25%-ից

8.5%  + փոփոխուն բաղադրիչ

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված) 

Նշված տոկոսադրույք + 0,2 %

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգը

Լողացող տոկոսադրույքը գործում է որպես պայմանագրով նախատեսված վարկի տոկոսադրույք վարկի գործողության 36-րդ ամիսը լրանալուց հետո: Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը տարեկան երկու անգամ՝ փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին պարբերաբար վերանայվում է: Որպես փոփոխուն բաղադրիչ պետք է կիրառվի 36-րդ ամիսը լրանալուց հետո առաջիկա վերանայման ամսաթվից սկսած Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքը, այն անվանական տոկոսադրույքն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` ՏԼ=ՏՀ+ՏՓ, որտեղ՝

ՏԼ-Լողացող տոկոսադրույք,
ՏՓ-Փոփոխուն բաղադրիչ
ՏՀ- Հաստատուն բաղադրիչ:

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը (ՏՓ), կախված վարկի արժույթից, որոշվում է հետևյալ շուկայական տոկոսադրույքների միջոցով`

  • ՀՀ դրամով հիմնական փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում 6 ամիս ժամկետայնությամբ ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունը: ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները (եկամտաբերության կոր)` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/fmofinancialmarkets.aspx:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:
    Եթե վերոնշյալ ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա տոկոսադրույքը հաջորդ ժամանակահատվածի համար սահմանվում է՝ հիմք ընդունելով Բանկի կողմից սահմանվող երկրորդային ցուցանիշը:
  • ՀՀ դրամով երկրորդային փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջ ավանդների) ներգրավված ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները: Ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջ ավանդներ) ներգրավված ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx:
    Երկրորդային փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:
  • ԱՄՆ դոլարով հիմնական փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդների տոկոսադրույքները: Ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Եթե վերոնշյալ ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա տոկոսադրույքը հաջորդ ժամանակահատվածի համար սահմանվում է՝ հիմք ընդունելով Բանկի կողմից սահմանվող երկրորդային ցուցանիշը:
  • ԱՄՆ դոլարով երկրորդային փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույքը (CME Term SOFR USD 6 Month): ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում TSFR6M հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:
  • Եվրոյով հիմնական փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում Եվրոյով 6 ամիս ժամկետայնությամբ Եվրոպական Միջբանկային Առաջարկի տոկոսադրույքը (EMMI EURIBOR 6 Month): Եվրոյով 6 ամիս ժամկետայնությամբ Եվրոպական Միջբանկային Առաջարկի տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում EUR006M հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:
  • Եվրոյով երկրորդային փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում Գերմանիայի եվրոյով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության տոկոսադրույքը: Գերմանիայի եվրոյով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում YCGT0016 հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:
    Առաջնայինից երկրորդային փոփոխուն բաղադրիչի անցնելու դեպքում կարող է կիրառվել ճշգրտման գործակից:

Լողացող տոկոսադրույքի վերանայման կարգը

Բանկը տարին երկու անգամ փոփոխում է լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը (ՏՓ) և այդ մասին տեղեկատվությունը ոչ ուշ, քան  յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը հրապարակում է Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:

Նախկին և ներկա փոփոխուն բաղադրիչների արժեքները

Սահմանման ամսաթիվ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

ԵՎՐՈ

15/07/2019

6.0%

0.5%

0.0%

15/01/2020

6.0%

0.5%

0.0%

15/07/2020

6.0%

0.5%

0.0%

15/01/2021

6.0%

0.5%

0.0%

15/07/2021

7.0%

0.5%

0.0%

15/12/2021

8.0%

0.5%

0.0%

01/03/2022

6.0%

2.0%

0.0%

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմեր

 

+4%

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,
ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %: 

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

1.    Ձեռք բերվող, վերանորոգվող անշարժ գույք, այլ անշարժ գույք: Կառուցապատման դեպքում հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի  կառուցումը/կառուցվող անշարժ գույքը:

2.   Որպես  վարկի ապահովման միջոց կարող է հանդիսանալ անշարժ գույքի գնման իրավունքը, որի դեպքում Բանկը կարող է պահանջել, որ  կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված դրամական միջոցները կառուցապատողի կողմից գրավադրվեն հօգուտ Բանկի ի ապահովումն`

ա.  շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքը գնորդին սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորության  կատարման,

բ.  կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարը գնորդին վերադարձնելու կառուցապատողի պարտավորության կատարման,

գ. Շենքի կառուցման ավարտից և անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական ստանալուն զուգահեռ անշարժ գույքի նկատմամբ բանկի գրավի իրավունքի գրանցման պարտավորության կատարման,

Վարկ/գրավ հարաբերակցությունը[1]

Առաջնային շուկայից (կառուցապատողից) ձեռք բերում[2]

ՀՀ դրամ՝ Գնահատված արժեքի մինչև 90% [8]
Արտարժույթ Գնահատված արժեքի մինչև 70% [9]

Երկրորդային շուկայից ձեռք բերում

Գնահատված արժեքի մինչև 85%
Արտարժույթ Գնահատված արժեքի մինչև 70%

Կառուցապատում և վերանորոգում

Գնահատված արժեքի մինչև 70%

Ապահովագրություն

Անշարժ գույքի ապահովագրություն-  պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով:

Վարկի տրամադրման եղանակը

  • Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/

Վերանորոգման և կառուցապատման նպատակով Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլային, որը սահմանվում է Վարկի տրամադրման որոշումը կայացնող Լիազոր մարմնի կողմից: Վարկը փուլերով տրամադրման դեպքում, փուլերը սահմանվում է` հիմք ընդունելով Հաճախորդի կողմից ներկայացված կատարվելիք ծախսերի նախահաշիվը, վարկի ժամկետը, գումարի չափը, Հաճախորդի վարկունակությունը:

Այլ պայմաններ

  • Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[3], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
  • Վարկառուն կարող է  չմուտքագրել կանխավճար, փոխարենը իրականացնելով լրացուցիչ անշարժ գույքի գրավադրում, որի դեպքում Վարկառուին տրամադրվող Վարկի գումարը չպետք է գերազանցի ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը` պահպանելով 70% «Վարկ/գրավ» հարաբերակցությունը:
  • Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:
  • Անշարժ գույքի գնման իրավունքը ձեռք բերելու դեպքում, որպես  վարկի ապահովման միջոց կարող է հանդիսանալ անշարժ գույքի գնման իրավունքը, որի դեպքում Բանկը կարող է պահանջել, որ  կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից մուտքագրված դրամական միջոցները կառուցապատողի կողմից գրավադրվեն հօգուտ Բանկի` ի ապահովումն`

ա.  շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքը գնորդին սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորության  կատարման,
բ.  կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարը գնորդին վերադարձնելու կառուցապատողի պարտավորության կատարման,
գ. Շենքի կառուցման ավարտից և անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական ստանալուն զուգահեռ անշարժ գույքի նկատմամբ բանկի գրավի իրավունքի գրանցման գնորդի պարտավորության կատարման

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:
[2] Անավարտ շինության դեպքում (Կառուցապատողից ձեռբերման դեպքում) որպես գրավի արժեք հանդիսանում է կառուցապատողի կողմից տրամադրված տեղեկանքում և հետագայում առուվաճառքի պայմանագրում նշված առուվաճառքի գինը
[3] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով
[8] Եթե հաճախորդը ունի արտարժույթով վարկ, ապա Գնահատված արժեքի մինչև 70 %
[9] Եթե հաճախորդը ունի արտարժույթով վարկ, ապա Գնահատված արժեքի մինչև 70 %