Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Գույքի գրավով ապահոված անհատական վարկեր /վարկունակության գնահատմամբ/

1.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

2.

Ովքեր կարող են դիմել

18– 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

4.

Վարկավորման գումար

ՀՀ դրամ (Անշարժ գույքի գրավի դեպքում)

2,000,000 –- 100,000,000

ՀՀ դրամ (Ավտոմեքենայի գրավի դեպքում)

5,000,000 –- 50,000,000

ԱՄՆ դոլար

5,000 – 200,000     

Եվրո

5,000 – 200,000

5.   

Վարկի մարման ժամկետը

Հաստատուն տոկոսադրույքի կիրառման դեպքում

Անշարժ գույքի գրավադրմամբ

24 - 84 ամիս

Շարժական գույքի գրավադրմամբ

60 ամիս

Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում

36 - 120 ամիս

6.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ (հաստատուն)

 

 

Մինչև 60 ամիս

61- 84 ամիս

ՀՀ դրամ

Անշարժ գույքի գրավի դեպքում

16%

17%

Ավտոմեքենայի գրավի դեպքում

18%[1]

-

ԱՄՆ դոլար

Անշարժ գույքի գրավի դեպքում

10%

11%

Ավտոմեքենայի գրավի դեպքում

14%

-

Եվրո

Անշարժ գույքի գրավի դեպքում

  9%

10%

Ավտոմեքենայի գրավի դեպքում

13%

-

7.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ
(լողացող)

 

ՀՀ դրամ

սկսած 15%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 6%-ից + փոփոխուն բաղադրիչ)

ԱՄՆ դոլար

սկսած 9%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 8%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Եվրո

սկսած 8%-ից  (հաստատուն բաղադրիչ` սկսած 8%-ից + փոփոխուն բաղադրիչ)

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%, սակայն ոչ ավել քան 21%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 24 ամիս ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգ

 

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով

 

Այլ բանկերից և վարկային կազմակերպություններից վերաֆինանսավորման դեպքում /հատուկ պայման/

Այլ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկերի վերաֆինանսավորման դեպքում հաճախորդի ցանկությամբ կարող է տրամադրվել մայր գումարի մարման գծով արտոնյալ ժամանակահատված մինչև 6 ամիս ժամկետով

8.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով կարգավորվող  վարկերի դեպքում

Տուգանք չի կիրառվում

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով չկարգավորվող  վարկերի դեպքում

Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 1%-ի չափով:

Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում տուգանք չի կիրառվում

9.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

10.

Վարկի տրամադրման եղանակը

ՀՀ դրամ

Անկանխիկ (վարկի գումարը մուտքագրվում է հաճախորդի բանկային հաշվին)

ԱՄՆ դոլար, Եվրո

Անկանխիկ (վարկի գումարը տրամադրվում է վճարային քարտի միջոցով՝ մուտքագրելով քարտային հաշվին):

11.

Վարկի վերադարձելության ապահովման միջոցները

Անշարժ կամ շարժական գույք (ավտոմեքենա)

Ավտոմեքենայի գրավադրման դեպքում գրավի առարկա կարող են հանդիսանալ՝

  • ռուսական արտադրության մինչև 3 տարվա վաղեմության ավտոմեքենաները,
  • ոչ ռուսական արտադրության մինչև 7 տարվա վաղեմության ավտոմեքենաները:

Վարկ/գրավ հարաբերակցությունը Անշարժ գույքի դեպքում 50% իսկ շարժական գույքի դեպքում  40% գերազանցելու պարագայում  բացի  անշարժ կամ շարժական գույքի գրավադրումից վարկառուից կարող է պահանջվել նաև առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորություն:

12.

Վարկ/գրավ հարաբերակցություն 

Անշարժ գույքի գրավադրման  դեպքում

Գույքի գնահատված արժեքի մինչև 70%

Շարժական գույքի գրավադրման դեպքում (ավտոմեքենա)

Գույքի գնահատված արժեքի մինչև 50%

13.

Ապահովագրություն

Ավտոմեքենայի գրավադրման դեպքում գրավ հանդիսացող ավտոմեքենայի ապահովագրություն

Յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով

14.

Գանձվող վճարներ

Վարկի գումարի կանխիկացման դեպքում գանձվում է կանխիկացման վճար ըստ Բանկում գործող սակագների:

15.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Նշված տոկոսադրույքները կիրառվում են, եթե գրավադրվող  տրանսպորտային միջոցի ապահովագրությունը կատարվում է Բանկի կողմից և Բանկի հաշվին: Ապահովագրությունը վարկառուի կողմից և վարկառուի հաշվին կատարվելու դեպքում Գլխավոր վարկային կոմիտեի որոշմամբ կարող է կիրառվել նշված տոկոսադրույքից 2.5% ցածր տոկոսադրույք: Նույն սկզբունքը գործում է նաև արտարժույքով տրվող վարկերի դեպքում: