Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Գույքի գրավով ապահոված անհատական վարկեր (առանց եկամուտների)

 

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

 

Ովքեր կարող են դիմել

18– 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

 Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկավորման գումար

ՀՀ դրամ

1,500,000 – 10,000,000

ԱՄՆ դոլար և Եվրո

3,000 – 20,000

Վարկի մարման ժամկետ

Հաստատուն տոկոսադրույքի կիրառման դեպքում

24 - 84 ամիս

Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում

36 - 120 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

(հաստատուն)

 

Վարկ/գրավ մինչև 30%

Վարկ/գրավ  31%-50%

Փաստացի

ՀՀ դրամ

18% - 19%

19%-20%

23․95%

ԱՄՆ դոլար

12.5%

13.5%

20․73%

Եվրո

11.5%

12.5%

18․45%

 

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

(լողացող)

 

 

 

Վարկի տրամադրման առաջին 24 ամիսներին

25-րդ ամսվանից սկսած

Փաստացի

ՀՀ դրամ

Վարկ/գրավ`  մինչև 30%

18%

8.5% + փոփոխուն բաղադրիչ

23․89%

Վարկ/գրավ`  31%-50%

19%

9.5% + փոփոխուն բաղադրիչ

23․95%

ԱՄՆ դոլար

Վարկ/գրավ`  մինչև 30%

12.5%

10% + փոփոխուն բաղադրիչ

18․45%

Վարկ/գրավ`  31%-50%

13.5%

11% + փոփոխուն բաղադրիչ

20․73%

Եվրո

Վարկ/գրավ`  մինչև 30%

11.5%

9.5% + փոփոխուն բաղադրիչ

18․29%

Վարկ/գրավ`  31%-50%

12.5%

10.5% + փոփոխուն բաղադրիչ

18․45%

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%, սակայն ոչ ավել քան 21%

Լողացող տոկոսադրույքը գործում է որպես պայմանագրով նախատեսված վարկի տոկոսադրույք վարկի գործողության 24-րդ ամիսը լրանալուց հետո:

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը տարեկան երկու անգամ՝ փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին պարբերաբար վերանայվում է: Որպես փոփոխուն բաղադրիչ պետք է կիրառվի 24-րդ ամիսը լրանալուց հետո առաջիկա վերանայման ամսաթվից սկսած Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքը, այն անվանական տոկոսադրույքն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` ՏԼ=ՏՀ+ՏՓ, որտեղ՝

ՏԼ-Լողացող տոկոսադրույք,
ՏՓ-Փոփոխուն բաղադրիչ
ՏՀ- Հաստատուն բաղադրիչ: 

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը (ՏՓ), կախված վարկի արժույթից, որոշվում է հետևյալ շուկայական տոկոսադրույքների միջոցով`

  • ՀՀ դրամով հիմնական փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում 6 ամիս ժամկետայնությամբ ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունը: ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները (եկամտաբերության կոր)` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/fmofinancialmarkets.aspx:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:
    Եթե վերոնշյալ ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա տոկոսադրույքը հաջորդ ժամանակահատվածի համար սահմանվում է՝ հիմք ընդունելով Բանկի կողմից սահմանվող երկրորդային ցուցանիշը:
  • ՀՀ դրամով երկրորդային փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջ ավանդների) ներգրավված ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները: Ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջ ավանդներ) ներգրավված ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx:
    Երկրորդային փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:
  • ԱՄՆ դոլարով հիմնական փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդների տոկոսադրույքները: Ֆիզիկական անձանցից մինչև 1 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքի համապատասխան հրապարակումները` հետևյալ հղմամբ` https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Եթե վերոնշյալ ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա տոկոսադրույքը հաջորդ ժամանակահատվածի համար սահմանվում է՝ հիմք ընդունելով Բանկի կողմից սահմանվող երկրորդային ցուցանիշը:
  • ԱՄՆ դոլարով երկրորդային փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույքը (CME Term SOFR USD 6 Month): ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում TSFR6M հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:
  • Եվրոյով հիմնական փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում Եվրոյով 6 ամիս ժամկետայնությամբ Եվրոպական Միջբանկային Առաջարկի տոկոսադրույքը (EMMI EURIBOR 6 Month): Եվրոյով 6 ամիս ժամկետայնությամբ Եվրոպական Միջբանկային Առաջարկի տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում EUR006M հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:
    Փոփոխուն բաղադրիչի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: Փետրվարի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա հունիսից մինչև նախորդ տարվա նոյեմբերը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Օգոստոսի 1-ի համար Փոփոխուն բաղադրիչը հաշվարկվում է որպես նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա մայիսը, ներառյալ` ընկած ժամանակահատվածի համար հրապարակված տոկոսադրույքների միջին թվաբանականը:
  • Եվրոյով երկրորդային փոփոխուն բաղադրիչի հաշվարկման հիմք է հանդիսանում Գերմանիայի եվրոյով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության տոկոսադրույքը: Գերմանիայի եվրոյով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ «Բլումբերգ» համակարգի տերմինալում YCGT0016 հղմամբ ներկայացված տեղեկատվությունը:
    Առաջնայինից երկրորդային փոփոխուն բաղադրիչի անցնելու դեպքում կարող է կիրառվել ճշգրտման գործակից:
 
 

Վարկի տրամադրման եղանակ

 

ՀՀ դրամ

Անկանխիկ (վարկի գումարը մուտքագրվում է հաճախորդի բանկային հաշվին)

ԱՄՆ դոլար, Եվրո

Անկանխիկ (վարկի գումարը տրամադրվում է վճարային քարտի միջոցով՝ մուտքագրելով քարտային հաշվին):

 

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

 

 

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով կարգավորվող  վարկերի դեպքում

Տուգանք չի կիրառվում

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով չկարգավորվող  վարկերի դեպքում

Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 1%-ի չափով:

Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում տուգանք չի կիրառվում

 

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

 

Վարկի վերադարձելիության ապահովման միջոցները

Երևան, Լոռի, Շիրակի և Կոտայքի մարզերում գտնվող անշարժ գույք. բնակարան, բնակելի տուն, տարածք /բացառությամբ արտադրական տարածքների/:

Բացի  անշարժ գույքի գրավադրումից վարկառուից պահանջվում է նաև առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորություն:

 

Վարկ/գրավ հարաբերակցություն

Գույքի գնահատված արժեքի մինչև 50%-ը

 

Վարկունակության գնահատում

Եթե վարկի գումարը գերազանցում է գրավի արժեքի 30%-ը Վարկառուի կամ երաշխավորի Fico Սքորը պետք է լինի 510 և բարձր, միևնույն ժամանակ Հաճախորդը չպետք է ունենա վերջին 1 տարվա ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումներ և մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:

 

Գանձվող վճարներ

·          Վարկի գումարի կանխիկացման դեպքում գանձվում է կանխիկացման վճար ըստ Բանկում գործող սակագների:

 

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

·          Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

·          Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

 

Այլ պայմաններ

·          Վարկառուն և գրավատուն պետք է լինի նույն անձը, իսկ տարբեր անձանց դեպքում պետք է լինեն համատեղ տնտեսություն վարող անձինք (նույն տանիքի տակ բնակվող անձինք):