Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Հիփոթեքային վարկեր (Ազգային Հիփոթեքային Ընկերություն ՎՎԿ ՓԲԸ Բնակարանային ֆինանսավորում 5-րդ փուլ ծրագրի շրջանակներում տրամադրվող)

1.         

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է՝

  1. բնակելի նշանակության Էներգաարդյունավետ կամ մարզում գտնվող անշարժ գույքի` բնակարանի, առանձնատան, բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռք բերման նպատակով
  2. մարզում գտնվող անշարժ գույքի կամ Էներգաարդյունավետ վերանորոգման  նպատակով  
  3. Էներգաարդյունավետ կամ մարզում գտնվող առանձնատան, բնակելի տան կառուցապատման նպատակով
  4. մարզում գտնվող Էներգաարդյունավետ անշարժ գույքի ձեռքբերում, կառուցում, վերանորոգում

2.        

Ովքեր կարող են դիմել

18– 58 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.        

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

4.        

Վարկավորման գումար

 

Անշարժ գույք ձեռք բերում,

Կառուցապատում

2,000,000- 35,000,000 ՀՀ դրամ

Մարզային ԷԱ և Երևանում ԷԱ ձեռքբերում, կառուցապատում

3,000,000-45,000,000 ՀՀ դրամ

Վերանորոգում

2,000,000- 10,000,000 ՀՀ դրամ

5.        

Վարկի մարման ժամկետը

Անշարժ գույք ձեռք բերում,

Կառուցապատում

120 –  240 ամիս

Վերանորոգում

60 – 84 ամիս

6.        

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

Անշարժ գույքի ձեռք բերում

9.5 %

Անշարժ գույք կառուցապատում

12% մինչև վարկի վերաֆինանսավորումը

Վերանորոգում

10.5 %

Մարզային ԷԱ ձեռքբերում

9%

Մարզային ԷԱ կառուցում

12% մինչև վարկի վերաֆինանսավորումը

Մարզային ԷԱ վերանորոգում

10%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն կանխավճարի, դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Նշված տոկոսադրույք + 0.6%

7.        

 

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Նշված տոկոսադրույք + 0.4%

8.        

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

9.        

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

 

10.       

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

11.        

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Ձեռք բերվող, վերանորոգվող անշարժ գույք, այլ բնակելի անշարժ գույք: Կառուցապատման դեպքում հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի  կառուցումը/կառուցվող անշարժ գույքը , անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ բնակելի անշարժ գույք:

12.       

Վարկ/գրավ հարաբերակցությունը

  1. Ոչ ավելի, քան  բնակելի անշարժ գույքի արժեքի 70% [1]
  2. Ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 90%, եթե գրավադրվում է լրացուցիչ բնակելի անշարժ գույք.ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 70%
  3. Ձեռքբերման վարկերի դեպքում (եթե գրավ է դրվում միայն ձեռքբերվող գույքը) վարկի գումարը կարող է կազմել գրավի արժեքի առավելագույնը 90%-ը, եթե առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վ/Գ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով

13.        

Ապահովագրություն

  1. Գրավադրված գույքի ապահովագրություն
  2. Վարկառուի և համավարկառու/ներ/ի (առկայության դեպքում)` դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրության վկայագրերը։ Ընդ որում համավարկառու/ներ/ի առկայության դեպքում դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրությունը կատարվում է վարկի գումարից վարկառուի և համավարկառու/ներ/ի եկամուտներին համամասն։
  3. Վարկի գումարը կարող է կազմել առավելագույնը գրավի արժեքի 90%-ը, եթե առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վ/Գ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով։ Հիփոթեքային պարտավորության ապահովագրությունը պետք է գործի առնվազն մինչև այն պահը, երբ վարկառուն վարկի գումարից կկատարի Վ/Գ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով վճարում

14.        

Վարկի տրամադրման եղանակը

  • Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/
  • Վերանորոգման և կառուցապատման նպատակով Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլային, որը սահմանվում է Վարկի տրամադրման որոշումը կայացնող Լիազոր մարմնի կողմից: Վարկը փուլերով տրամադրման դեպքում, փուլերը սահմանվում է` հիմք ընդունելով Հաճախորդի կողմից ներկայացված կատարվելիք ծախսերի նախահաշիվը, վարկի ժամկետը, գումարի չափը, Հաճախորդի վարկունակությունը:

15.        

Այլ պայմաններ

  • Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[2], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
  • Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:
  • Բնակելի տների/առանձնատների կառուցման նպատակով վարկերի տրամադրման դեպքում վարկի առավելագույն գումարը չպետք է գերազանցի  հաճախորդի կողմից ներկայացված կառուցման աշխատանքների կատարման  նախահաշվի գումարի 80%-ը։
  • Կառուցման նպատակով վարկերը պետք է տրամադրվեն մասնաբաժիններով (տրանշերով), ընդ որում վարկի վերջին մասնաբաժնով պետք է ֆինանսավորվի շինարարական աշխատանքների վերջին փուլը և չպետք է գերազանցի վարկի գումարի 20%-ը։
  • Կառուցապատվող շենքից անշարժ գույք  ձեռք բերելու դեպքում, եթե կառուցապատողի հատուկ հաշիվը գտնվում է այլ բանկում, բացի կառուցապատվող շենքի տվյալ անշարժ գույքը գնելու իրավունքը, ապահովման միջոց պետք է հանդիսանա նաև այլ անշարժ գույք, որի շուկայական արժեքը չպետք է ցածր լինի տրամադրվող վարկի գումարի չափից:

16.       

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:
[2] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով